Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր>

30.03.2021

Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ կառավարությանը Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման Ծրագրով (ՏՏԵԶԾ), որի նպատակն է խթանել տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի ինը
մարզերում (Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց Ձոր): ՏՏԵԶԾ նպատակներից է՝ բարելավել ենթակառուցվածքների որակը, աջակցել զբոսաշրջության զարգացմանը, ստեղծել նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար: Ակնկալվում է, որ ՏՏԵԶ հարող համայնքների վրա կունենա հետևյալ ուղղակի ազդեցությունը՝ զբոսաշրջային գործունեության զարգացում, աղքատների և խոցելի խավի եկամուտների ավելացում (եկամուտներ զբոսաշրջային ոլորտից, ինչպես նաև բարելավված ենթակառուցվածքներից) և երկրորդական ազդեցությունը՝ ոչ զբոսաշրջության ոլորտներում զբաղվածություն՝ շինարարական աշխատանքներ, հյուրանոցներին մատակարարող ֆերմերներ և այլն; և դինամիկ ազդեցություններ, որոնք ձևավորում
են տեղական տնտեսության աճի աղբյուրները: Բացի այդ ՏՏԵԶԾ նպատակն է աջակցել նշված շրջանների բնակիչներին և ձեռնարկություններին: Ակնկալվում է, որ բնակիչները, զբոսաշրջիկները և ձեռնարկությունները կստանան հանրային ենթակառուցվածքների բարելավում և որակի բարձրացում, տարածաշրջանում մասնավոր հատվածի ներդրումների ավելացում; մշակութային ժառանգության
վերականգնված վայրերում և քաղաքներում փոքր և միջին ձեռնարկությունների ավելացում: Կառավարությանը օգուտ կբերի զբոսաշրջիկների ծախսերի աճը, աշխատատեղերի ստեղծումը , ընտրված գործակալությունների ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումը: ՏՏԵԶԾ բաղադրիչներից մեկը վերաբերվում է Հանրային ենթակառուցվածքի տրամադրում մասնավոր ներդրումներ ներգրավելու նպատակով:
Տարածաշրջաններում մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելու նպատակով, այս բաղադրիչի ներքո աջակցություն կտրվի Ծրագրի տարածքում ընտրված մասնավոր հատվածի անձանց, որոնք շահագրգիռ կլինեն և կարող՝զբոսաշրջության և ագրոբիզնեսի միջոցով հանրային ենթակառուցվածքները համալրող ներդրումներ կատարելու համար, որոնք անհրաժեշտ են ապահովելու համար ներդրումների կենսունակությունը (օրինակ, ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/ մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն:)Հանրային-մասնավոր ներդրումների (ՀՄՆ) նախաձեռնությունները ենթակա
են ստուգման՝ իրավասության/համապատասխանության առումով, և հատուկ պայմաններ են սահմանվում ՏՏԵԶ Ծրագրի կողմից ֆինանսավորման համար, որն կատարվելու է ենթածրագրի համար սահմանված ընդհանուր ցիկլի համաձայն:
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40