Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արայիկ Մուրադյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ 30.10.2020
Ղեկավարվելով <<Հանրային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի 29 հոկտեմբերի 2020, 1202-Ա որոշմամբ՝ Արայիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատանքային իրավունքները և վարձատրությունը Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը պահպանվում են, այդ ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ: Բացի պետական բյուջեից (ՊՆ-ի կողմից) տրվող վարձատրությունը, կողմերի համաձայնությամբ,...

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակին վերաբերող հարցեր 27.10.2020
Ս/թ հոկտեմբերի 26-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց խմելու ջրի որակին առնչվող հարցեր։ Մարզխորհրդի նիստին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի և մարզի համայնքների աշխատակիցներ: Քննարկումը նախաձեռնել էր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, երկրում հայտարարված ռազմական դրության, մարզի բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվելիք աշխատանքների համատեքստում:

Հայտարարություն 25.10.2020
ՀՀ ոստիկանությունը ս/թ հոկտեմբերի 23-ին հայտարարություն է տարածել, որում առանձնապես ասվում է.