Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 26.01.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վայոց ձորի մարզի Սարավան- և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 26.01.2021
Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Քննարկվեցին՝ -Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների և վիրավորների խնդիրներին, առանձնապես՝ կարիքների գնահատման նպատակով տնայցերի կամակերպմանը, -Վայոց ձորում ժամանակավորապես բնակվող արցախցիների զբաղվածության ապահովմանը, -քաղաքաշինական և վերանորոգման ծրագրերի նախագծման խնդիրներին, - մարզի տարածքով անցնող Մ2 մայրուղու եզրերին կառուցված ինքնակամ շինությունների ճակատագրին, -անասնագլխաքանակի հաշվառման արդյունքներին և թվաքանակի սպասվելիք նվազմանը (գարնանը 2 ֆերմերներ ետ են վերադառնալու Արցախ) , -սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ժամանակացույցին և ծրագրեր ներկայացնելու նախապայմանին՝ համայնքների ֆոնդային բյուջեներում գումարների առկայությանը, -դպրոցականների առարկայական օլիմպիադայի անցկացման ընթացքին,

Ներկայացնում են մարզպետարանի ստորաբաժանումները 26.01.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Վայոց ձորում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի որոշմամբ հաստատվել է օլիմպիադայի կազմկոմիտեի և առարկայական հանձնաժողովների կազմը: Օլիմպիադայի արդյունքների մասին առարկայական հանձնաժողովների տրամադրած տեղեկանքները կտեղադրվեն մարզպետարանի պաշտոնական կայքէջում: Ներկայացնում ենք օլիմպիադայի անցկացման ժամանակացույցը:

Ի գիտություն 26.01.2021
2021 թվականի հունվարի 27-ին` ժամը 14։00-ին, Զառիթափի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու 2021 թվականի թիվ 1 նիստը։ Նիստի օրակարգի նախագծին և դրանում ընդգրկված որոշումների նախագծերին կարող եք ծանոթանալ

Ի գիտություն 25.01.2021
Սույն թվականի հունվարի 29-ին՝ ժամը 16:00-ին, Եղեգիսի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական թիվ 1 նիստը: Նիստի օրակարգին տեղեկանալ հետևյալ

Ներկայացնում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ստորաբաժանումները 25.01.2021
Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները 2021 թվականի հունվարի 18-22-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներ՝ կարիքների գնահատման և աջակցության նպատակով: ԸԿԵԻՊ բաժնի աշխատակիցները եղել են պատերազմում զոված ագարակաձորցիներ Ձոնիկ և Կարեն Մարտիրոսյանների, Գրիշա Նազարյանի և Վահե Ալեքսանյանի ընտանիքներում: Ագարակաձոր բնակավայրի վարչական ղեկավարի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ աջակցել Գրիշա Նազարյանի եղբորը՝ Վաղինակ Նազարյանին, մասնագիտական վերապատրասման գործուղվելու հարցով, հետագայում զբաղվածության խնդիր ապահովելու նպատակով: Աշխատանքներ են տարվում (ՀՀ և ՌԴ-ի համապատասխան մարմինների հետ) Վահե Ալեքսանյանի հոր՝ ՌԴ-ում ժամանակավոր ապրող Վազգեն Ալեքսանյանի անձանական սեփականությունը Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Եղեգնաձոր համայնքից զոհված զինծառայող Կարեն Սարգսյանի