Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Հայ-ֆրանսիական մշակութային միության նախագահ Ալեքսան Կարապետյանի հետ

19.04.2021

  Ապրիլի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայ-ֆրանսիական մշակութային միության նախագահ Ալեքսան Կարապետյանին և <Մենք> ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ինեսսա Սարգսյանին:

  Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց հյուրերին և պատրաստակամություն հայտնեց համատեղ ջանքերը լավագույնս ուղղել բոլոր հնարավոր նպատակների և նախագծերի իրականացմանը՝ շարունակապես զարգացնելով և ամրապնդելով կողմերի միջև փոխգործակցությունը:

  Հայ-ֆրանսիական մշակութային միության նախագահ Ալեքսան Կարապետյանը նշեց, որ միության նպատակն է առավելագույնս օգտագործելով Ֆրանսիայի Օքսիտանիա մարզի Հայկական սփյուռքի և Վայոց ձորի մարզի ներուժը՝ նոր թափ հաղորդել Վայոց ձորի զարգացման հեռանկարին: Այդ կարևորագույն նպատակի իրականացմանն էլ ուղղված են միության կողմից նախաձեռնած ծրագրերը:

  Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության տարբեր ձևաչափեր, ինչպես նաև մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ:

  Երկուստեք բարձր գնահատելով համագործակցության հեռանկարները՝ կողմերը հույս հայտնեցին, որ հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել այդ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-11-30 18:43:53