Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գլաձոր համայնքի 3 քաջորդիներ հետմահու պարգևատրվեցին <Մարտական ծառայության> մեդալով 24.04.2021
Ապրիլի 24-ին Գետափ բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում կյանքի ու մահվան կռիվ տված հայորդիների: Հարգանքի տուրք մատուցվեց նաև Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, կրթության, մշակույթի և uպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:

Հետմահու պարգևատրումներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 23.04.2021
Ապրիլի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ Վայոց ձորի մարզից 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողներին և կամավորականներին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահների կողմից հետմահու տրված պարգևների հանձնման արարողությունը: Ներկա էին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազը, ՀՀ քննչական կոմիտեի ՎՁՄ քննչական վարչության պետը, ՀՀ ՎՁՄ Դատախազը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետը, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ:

Միջոցառում Աղավնաձոր բնակավայրում 23.04.2021
Այսօր Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետը, Արենի համայնքի ղեկավարը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը, ՀՀ քննչական կոմիտեի ՎՁՄ քննչական վարչության պետը և այլ հյուրեր: Մերօրյա հերոսներին նվիրված միջոցառումն ազդարարվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով և հարգանքի տուրքով:

<Իրենց կյանքով՝ հանուն կյանքի> խորագրով միջոցառում Գետափի միջնակարգ դպրոցում 23.04.2021
Ապրիլի 23-ին Գետափի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խորագրով միջոցառում` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորներին: 44-օրյա պատերազմը մեր սրտերում թողեց չսպիացող վերքեր, որոնք չեն բուժվում և ոչ մի խոսքով: Միայն մեր աշխատանքով և մեր նվիրումով կարող ենք ապացուցել, որ ամուր ենք կանգնած մեր հերոսների կողմից քաջաբար և այդքան թանկ գնով պաշտպանված հողում:

<Առաջին օգնության> թեմայով դասընթաց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների համար 21.04.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարզպետարանի աշխատակիցները ապրիլի 20-ին և 21-ին մասնակցել են թեմայով դասընթացին։ Դասընթացը վարել են Հայկական Կարմի խաչի ընկերության ԱՕ հրահանգիչներ Վազգեն Բեջանյանը և Գարիկ Սահակյանը: Այն ուղղված էր կյանքեր փրկելու համար առաջին օգնության գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

<Թումո> կենտրոնի ծրագիրը հասանելի կդառնա Վայոց ձորի երիտասարդների համար 21.04.2021
Ապրիլի 21-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչներին՝ կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին, ճարտարապետների թիմի ղեկավար Շահե Սիմոնյանին և նախագծերի ճարտարապետ Լուսինե Ղուշչյանին: Ողջունելով ներկաներին` Արարատ Գրիգորյանը ընդգծեց մարզի երիտասարդության կրթության զարգացման ոլորտում ծրագրի հասանելիության կարևորությունը, և նշեց, որ երկկողմ ջանքերի համադրման շնորհիվ հնարավոր կլինի կառուցողական կերպով աշխատել այդ ծրագրի շուտափույթ իրականացման ուղղությամբ:


