Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը

12.05.2021

  Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների ընթացքը և առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Այնուհետև մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների հետ:

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը, ողջունելով նախարարի այցը Վայոց ձորի մարզ, ընդգծեց մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ներգրավվածությամբ նմանօրինակ հանդիպման կարևորությունը, որտեղ վերջիններս կարող են իրենց հուզող հարցերն ուղղել առողջապահության նախարարին:

    Մարզպետը կարևորեց մարզային իշխանությունների և նախարարության  համատեղ աշխատանքը կառավարության կողմից որդեգրած քաղաքականության իրականացման գործում, որի արդյունքում պետք է հաղթահարվեն համավարակի մարտահրավերները:

     Հանդիպման շրջանակներում մարզպետ Արարատ Գրիգորյանը և նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ներկա են գտնվել ռենտգեն բաժանմունքի բացման արարողությանը:

    Ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել են նաև Վահագն Ագլամիշյանի անվան Եղեգնաձորի մարզային ակնաբուժական կենտրոն և <Արենի> առողջության առաջնային պահպանման կենտրոն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58