Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոցձորցի հայտնի փաստաբանի այցելությունը Վայքի ավագ դպրոց

Վայոցձորցի հայտնի փաստաբանի այցելությունը Վայքի ավագ դպրոց 10.05.2021

Մայիսի 10-ին Վայոց ձորի Վայք քաղաքի ավագ դպրոցում ելույթով հանդես եկավ դպրոցի շրջանավարտ, ծննունդով վայոցձորցի, Մոսկվայի փաստաբանների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ արհմիության իրավական հարցերի փորձագետ, ՌԴ 2020թ. լավագույն փաստաբան ճանաչված Նարեկ Կոստանյանը: Միջոցառմանը հրավիրված էր նաև Վայոց ձորի մարզպետ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արարատ Գրիգորյանը: Ելույթը մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին ծաղկեպսակի խոնարհմամբ:

Վայոց ձորի մարզում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտերում զոհվածների հիշատակին

Վայոց ձորի մարզում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտերում զոհվածների հիշատակին 09.05.2021

Մայիսի 9-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Եղեգնաձորի վետերանների միության նախագահ Սարգիս Հարությունյանը ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանին: Նրանց ուղեկցում էին ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի ՄՎ պետ Կոլյա Միքայելյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը մայիսյան Եռատոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը մայիսյան Եռատոնի կապակցությամբ 09.05.2021

Սիրելի հայրենակիցներ, Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հարգարժա՛ն վետերաններ, ազատամարտիկներ, երկրապահներ ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այսօր նշվում է Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ Խորհրդային միության տարած հաղթանակի 76-րդ տարեդարձը: Մեծ հայրենականում հայ ժողովուրդն անուրանալի ներդրում է ունեցել և բայցև կրել մեծ կորուստներ: Խորհրդային բանակում իրենց ծառայությունն անցած հայազգի սպաները 20-րդ դարի 90-ականներին դարձան Հայոց բանակի կազմավորման մասնագիտական սպայակազմը: Նոր կազմավորված Հայոց կանոնավոր բանակը կամավորական ջոկատների հետ միասին ազատագրեց Արցախը: Թեև 44- օրյա պատերազմից հետո, ցավալիորեն, այսօր Արցախում ունենք կորուստներ՝ Հադրութը, Շուշին: Բայց ոչինչ չի ավարտվել՝ ամեն ինչ դեռ առջևում է… Իմ խոնարհումը՝

Քննարկում <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ

Քննարկում <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ 08.05.2021

Մայիսի 8-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպում անցկացրեց ՓԲԸ-ի ներկայացուցիչներ՝ տնօրենի տեղակալ Հարություն Ավետիքյանի, ընկերության (Արարատի և Վայոց ձորի մարզեր) մասնաճյուղի գլխավոր ինժեներ Գագիկ Հակոբյանի և էլեկտրացանցի պետ Գագիկ Սմբատյանի հետ: Քննարկումները վերաբերում էին Վայոց ձորի մարզի տարածքում էլեկտրամատակարարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերին: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, ղեկավարների տեղակալներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, գործարարներ, մասնագետներ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպումների և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ այսօրինակ հարթակի կարևորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել ոլորտին վերաբերող տարաբնույթ խնդիրների օպերատիվ վերհանումը և արագ արձագանքումը: Համայնքների, վարչական միավորների

Քաղաքացիներն անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկն այսուհետ կարող են վճարել Գույքահարկի միասնական համակարգով

Քաղաքացիներն անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկն այսուհետ կարող են վճարել Գույքահարկի միասնական համակարգով 07.05.2021

 Գործարկվել է <Տեղական հարկերի վճարման համակարգ>-ը՝ https://pay.e-community.am/am/ , որի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են առցանց եղանակով՝ առանց համայնքապետարան այցելելու, համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով իրականացնել իրենց պատկանող փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի հարկերի վճարումը։ Անհրաժեշտ է միայն անցնել https://pay.e-community.am/am/ հղումով և փնտրել գույքը մեկ միասնական միջավայրում։ Վճարումը կատարելուց հետո էլեկտրոնային փոստին ուղարկվում է վճարման հաստատման...

   ՀՀ Վայոց ձորի մարզպետը և մարզպետարանի 11 աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը և մարզպետարանի 11 աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ 05.05.2021

  Մայիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի 11 աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ:    Մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն իրենց օրինակով ապացուցում են, որ պատվաստումներն անվատանգ են: Ուստի հորդորում են մարզի բնակիչներին, մասնավորապես՝ ռիսկի խմբում գտնվողներին՝ դիմել մարզի բժշկական  հաստատություններ (անկախ կցագրումից) ու պատվաստվել, պահպանելով սեփական առողջությունը, ինչպես նաև COVID-19-ով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 14:41:29