Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձոր մարզը մասնակցեց <Ճանաչիր Հայաստանը> զբոսաշրջային երկօրյա ցուցահանդեսին

31.05.2021

  ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մայիսի 27-28-ին Երևան քաղաքում՝ Խաչքարերի պուրակում, <Ճանաչիր Հայաստանը> կարգախոսի ներքո տեղի ունեցավ <ՀՀ մարզերի զբոսաշրջային ներուժը> ներկայացնող զբոսաշրջային միջոցառում:

  Ներկայացված էր նաև Վայոց ձորի մարզը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ով շրջայց է կատարել և ծանոթացել տաղավարներին:

  Միջոցառման նպատակն էր` ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժը և խթանել դեպի մարզեր այցելությունների աճը` ներկայացնելով մարզերն ավելի գրավիչ և ճամփորդելի ներքին զբոսաշրջիկի համար:

  Միջոցառման բացման պաշտոնական արարողությունը կատարեցին և ելույթներով հանդես եկան Հայաստանում ԵՄ դեսպան Ն․Գ․ Անդրեա Վիկտորին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը,Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

  Միջոցառման երկու օրերի ընթացքում, ի թիվս Հայաստանի մարզերի, Վայոց ձոր մարզը ևս ցուցադրեց իր զբոսաշրջային ներուժը, ներկայացնելով մարզի քիչ բացահայտված հնարավորություններն ու այցելավայրերը, մշակութային և արհեստի գործերն ու ցուցանմուշները, համեղ ուտեստներն ու յուրահատուկ կերակրատեսակները, որոնք հնարավոր է համտեսել այցելելով Վայոց ձորի մարզ։
Ցուցահանդեսում մարզը պատշաճ ներկայացնելու նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել է Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի կողմից:

  Մարզին բնորոշ փորձառությունների շրջանակներում ներկայացվեցին կարպետագործության, խաչքարագործության, ծղոտագործության վարպետաց դասեր:

  Ծրագրի մշակութային բաժնում իրենց մասնակցությունն ունեցան Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաները:
Առանձին գաստրո տաղավարում շեֆ խոհարարների հետ միասին Վայոց ձոր մարզի ներկայացուցիչները պատրաստեցին մարզին բնորոշ <Հալի> ազգային կերակրատեսակը:

  Ցուցահանդեսն իր բնույթով ազդարարեց <Ճանաչիր Հայաստանը> <TravelFor Armenia> սոցիալական արշավի սկիզբը, որի նպատակն է` Հայաստանով ճամփորդելը դարձնել առավել գրավիչ ամռան ընթացքում:

  Ցուցահանդեսին զուգահեռ՝ մայիսի 27-ին զբոսաշրջության կոմիտեն անցկացրեց աշխատաժողով՝ <Զբոսաշրջության վերականգնման տեղական հնարավորությունները> թեմայի շրջանակներում, որին մասնակցեցին նաև Վայոց ձորի մարզպետարանի և մարզի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:06:07