Պաշտոնական էլ. փոստ

10049970@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները

Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները 08.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները: Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը:

Տարեվերջյան ուղերձ

Տարեվերջյան ուղերձ 31.12.2020

Սիրելի' հայրենակիցներ, Մի քանի ժամից միասին կշրջենք 2020 թվականի էջը: Մենք պատմությանը պահ կտանք մի տարեթիվ, որը բոլորիս հիշողություններում մնալու է որպես ցավալի կորուստների դժվարագույն ժամանակաշրջան: Այո՛, մենք փակելու ենք մեր պատմության այդ ցավոտ էջը, բայց երբեք չենք մոռանալու մեր սրտի ցավը, մեր հոգու կսկիծը; Փորձելու ենք շարունակել մեր կյանքի ճանապարհը` դասեր քաղելով մեր պատմության այս դառն իրականությունից: Սիրելինե'րս, մեր կորուստներն ու դժվարությունները չպետք է թուլացնեն մեզ, այլ պետք է ստիպեն՝ ավելի համախմբվելու, ուժեղանալու, բռունցքվելու և պայքարելու հանուն մեր երկրի վաղվա օրվա, հանուն մեր սերունդների խաղաղ ու բարեկեցիկ կյանքի, հանուն մեր երեխաների երջանիկ ապագայի: Այո՛, մենք իրավունք չունենք թուլանալու, այլ պետք է բազմապատկենք մեր ուժերը, վերականգնենք մեր երկրի խաղաղ գոյատևելու իրավունքը, շենացնենք մեր գյուղերն ու քաղաքները, ապրենք ու շարունակենք իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք մեր հերոսներ ըձեռնարկել էին, բայց անավարտ մնացին: Պետք է շարունակել մեր հերոսների կիսատ գործերը՝ դա է պահանջում հանուն հայրենիքի զոհված մեր սուրբ նահատակների հիշատակը, մեր վիրավոր զինվորների ու կամավորների անկոտրում կամքը: Պատմության ընթացքն անկասելի է: Ուստի անհրաժեշտ է ուղղել կորացած մեջքն ու շարունակել մեր երկրի պատմությունը՝ սրբագրելով սխալները, շտկելով բացթողումները: Խորին խոնարհումս՝ մեր հերոսների պայծառ հիշատակին: Իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում սուրբ նահատակների ընտանիքներին ու հարազատներին: Համբերություն անհետ կորած և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ծնողներին ու բարի վերադարձ նրանց: Շուտափույթ ապաքինում և առողջություն մեր վիրավորներին: Մաղթում եմ, որ գալիք 2021 թվականը մեր մարզի, մեր երկրի և ողջ հայության համար լինի խաղաղության, առողջության ու ազգային վերքերի ամոքման տարի: Աստված պահապահ բոլորիս: Սիրով ու հարգանքով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան

Գլաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն և  հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի և վարձակալության մրցույթի մասին

Գլաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն և հանդիսացող հողերի աճուրդ վաճառքի և վարձակալության մրցույթի մասին 30.12.2020

Գլաձորի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդի և վարձակալության մրցույթի, որը տեղի կունենա Գլաձորի համայնքապետարանում 2021 թվականի փետրվարի 1-ին, ժամը՝ 11:00-ին: Հայտարարությանը ծանոթանալ

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր  համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների մասին

Տեղեկատվություն ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների մասին 29.12.2020

Ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվություն: Այն վերաբերում է Եղեգնաձորի քաղաքային համայնքում իրականացված ծրագրերին: Եղեգնաձոր քաղաքի Նոր ավան թաղամասի (Այգեձորի փողոց, Այգեձորի 1-ին նրբանցք, Սյունիքի 1-ին նրբանցք,Պռոշյան փողոց, Պռոշյան 1-ին և 2-րդ նրբանցքներ) լուսավորության ցանցի կառուցմա աշխատանքներն ավարտվել են: Տեղադրվել է 145 լուսարձակ: Բաղրամյան, Կամոյի (Երևանյան խճուղուց մինչև Վ. Գևորգյան), Աթարբեկյան (Մյասնիկյան-Արսենյան խաչմերուկից 280 մ երկարությամբ) փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի կատարման պայմանագիրը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին, աշխատանքները կսկսվեն 2021 թվականին։ Քաղաքի Ալավերդյան, Կամոյի

Մեկնարկեց դպրոցականների ձմեռային արձակուրդը

Մեկնարկեց դպրոցականների ձմեռային արձակուրդը 28.12.2020

Այսօրվանից մեկնարկեց դպրոցականների ձմեռային արձակուրդը՝ 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդը կտրվի 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ը ներառյալ: Առաջին դասարանցիները ձմեռային արձակուրդում կլինեն 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 24-ը ներառյալ, իսկ երկրորդ դասարանցիները՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 17-ը ներառյալ:Ավելին՝

Տեղեկատվություն 2020 թվականին  ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացված  սոցիալական ծրագրերի և աշխատանքների մասին

Տեղեկատվություն 2020 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացված սոցիալական ծրագրերի և աշխատանքների մասին 28.12.2020

2020 թվականը դժվարություններով, մարտահրավերներով լեցուն, կորուստների ծանր տարի էր: Նախ COVID 19-ի, ապա Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներն առողջապահական, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում հրատապ արձագանք և լուծումներ էին պահանջում; Տարեսկզբին առաջացած առողջապահական խնդիրներին ավելացան պատերազմի հետևանքները՝ Արցախից Հայաստան տեղափոխված մեր հազարավոր հայրենակիցներին կենսական առաջնային պայմաններ ապահովելու խնդիրները: Բազմապատկված սոցիալական և տնտեսական խնդիրներին ավելացան Վայոց ձոր տեղափոխված արցախցի երեխաների կրթության, զբաղվածության ապահովման և բժշկական օգնություն տրամադրելու հարցերը, ինչպես նաև զոհված մեր հերոսների ընտանիքների ու վիրավոր մեր հայրենակիցների կողքին լինելը: Մարզպետարանը նախ արտակարգ, ապա նաև ռազմական դրությունների ընթացքում համապատասխան ընթացակարգերով, ստեղծված սոցիալական աջակցության շտաբի, մարզպետարանի առողջապահության, կրթության, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերով զբաղվող ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-03 10:53:52