Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի մասին

23.06.2021

     Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառք 1 լոտով, որը տեղի կունենա 2021թ.-ի հուլիսի 22-ին ժամը՝ 12:00-ին: Հասցե՝ Վայոց ձորի մարզ Մալիշկա համայնք 1-ին փողոց 1 շենք`համայնքապետարանի շենք:
ԼՈՏ 1 Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
     0.12 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0025-0021 նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հողեր) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 950400 (ինը հարյուր հիսուն հազար չորս հարյուր ) հազ. ՀՀ դրամ

     Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդին նախորդող երրորդ օրը՝ 19.07.2021թ. 18:00:
Հայտեր կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 5 000 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ աճուրդի օրը լոտի 50%-ի չափով :

     Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ՝ Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին՝
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Աճուրդում չհաղթած մասնակցի մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:

     Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մալիշկայի համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53