Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2021

   Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

     Սիրելինե՛րս, Ձեր ուսերին է դրված սերունդների կրթության ու դաստիարակության դժվարին, բայցև հայրենանվեր ու պատվաբեր գործը:            Դուք եք մատաղ սերնդի կրթությունն ապահովելուն զուգընթաց, նրանց հոգիներում ձևավորում մարդկային լավագույն որակներ, նրանց հաղորդակից դարձնում գեղեցկի, բարու, վսեմի, լավի խորհուրդներին:

    Ձեր օրինակով են նրանք ըմբռնում հայրենասիրության, մարդասիրության, քաջության, պատասխանատվության գաղափարները:

   Մեծ ու անգնահատելի է նաև Ձեր վաստակը մեր երկրի արժանավոր քաղաքացու, հասարակության լիարժեք անդամի ձևավորման գործում:

   Իմացությամբ, հոգատարությամբ և նվիրյալ աշխատանքով Դուք մշտապես վայելում եք հասարակության և Ձեր սաների հարգանքն ու սերը: Ձեզ նրանց անմար ժպիտները և աշխարհի բոլոր երփներանգ ծաղիկները, թանկագի՛ն ուսուցիչներ:

    Կրկին շնորհավորում եմ Վայոց ձորի բոլոր դպրոցների ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, երջանկություն, համբերություն ու մասնագիտական ձեռքբերումներ:

   Ձեր լուսատու ուղեկցությամբ բարի երթ վայոցձորցի դպրոցականներին՝ գիտության բարձունքներ տանող ճանապարհներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53