Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

Հայտարարություն 08.07.2021

Զբոսաշրջային ակտիվ սեզոնին Ջերմուկում ավելացել է թե՛ Հայաստանի տարբեր վայրերից, թե՛ տարբեր երկրներից եկող զբոսաշրջիկների թիվը։ Հարգելի քաղաքացիներ տեղեկացնում ենք, որ հետագայում Քովիդ 19-ի տարածման վտանգից խուսափելու նպատակով, ձևավորվել է շարժական պատվաստումային խումբ, որը տեղակայվելու է Ջերմուկի առողջարանի տարածքում: Հուլիսի 9-ին, ժամը 14:00-ից սկսած, կարող են պատվաստվել բոլոր ցանկացողները` այդ թվում նաև զբոսաշրջիկները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2021

Սիրելի վայոցձորցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության պետական տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որի շուրջ համախմբվում է հայրենիքի լավագույն ներուժը՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման ճանապարհին։

2021 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում  ծնվել է 65 երեխա

2021 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ծնվել է 65 երեխա 03.07.2021

2021 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի հանդիպումը UNICEF- ի ներկայացուցիչների հետ

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի հանդիպումը UNICEF- ի ներկայացուցիչների հետ 02.07.2021

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունեց UNICEF-ի Երեխայի պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին և ծրագրի պատասխանատու Հեղինար Մելքոմ-Մելքոմյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը: Ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանը հանգամանալից կերպով ներկայացրեց UNICEF-ի գործունեության և մարզերում նախատեսվող նախաձեռնությունների, մասնավորապես Հայաստանի սահմանամերձ մարզերում բաց երիտասարդական կենտրոնների ստեղծման ծրագրի վերաբերյալ:

Հունիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 23 երեխա

Հունիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 23 երեխա 02.07.2021

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունիս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Գլաձորի միջնակարգ դպրոցում բացվեց պտղատու ինտենսիվ այգի

Գլաձորի միջնակարգ դպրոցում բացվեց պտղատու ինտենսիվ այգի 01.07.2021

Վայոց ձորի մարզում շարունակվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ շրջանակներում պտղատու ինտենսիվ այգիների հիմնումը: Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ինտենսիվ այգու բացման արարողություն Գլաձորի միջնակարգ դպրոցի տարածքում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39