Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ հերթական զորակոչը

Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ հերթական զորակոչը 14.07.2021

Հուլիսի 13-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման Եղեգնաձորի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեցին մարզի նորակոչիկները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Նահապետյանը, ՀՀ զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, համայնքների ղեկավարները Եղեգնաձորում ներկա գտնվեցին պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների հերթական խմբի ճանապարհման արարողությանը:

Հանդիպում <Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար> ծրագրի շրջանակում

Հանդիպում <Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար> ծրագրի շրջանակում 14.07.2021

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև Արենի համայնքի ղեկավարը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ։ ծրագրի շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 4․5 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ $4․9) դրամաշնորհ:

Դատախազության միջնորդագրի քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

Դատախազության միջնորդագրի քննարկում Վայոց ձորի մարզպետարանում 12.07.2021

Հուլիսի 9-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության միջնորդագրի քննարկում՝ մարզպետ Ա. Գրիգորյանի, մարզպետի տեղակալ Դ. Սարգսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ՊՈԱԿ-ի տնօրեն Թ. Հակոբյանի, Վայքի համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Գասպարյանի մասնակցությամբ: Ներկա էին նաև Վայոց ձորի համայնքների ղեկավարներ և նրանց տեղակալները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանգամանալից կերպով ներկայացրեց միջնորդագրի բովանդակությունը, պարզաբանեց խնդիրը, որը վերաբերում է ՊՈԱԿ-ի տարածքից 42 քմ հողատարածքը վարձակալությամբ Վայք քաղաքի բնակիչ Ս. Ենոքյանին տրամադրելու դեպքին, որից հետո խոսք տրվեց Վայք համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Գասպարյանին և «Վայքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Թ. Հակոբյանին:

Վայոց ձորում պատվաստումային գործընթացը շարունակվում է

Վայոց ձորում պատվաստումային գործընթացը շարունակվում է 12.07.2021

Վայոց ձոր մարզի բժշկական կազմակերպություններում (պոլիկլինիկաներ, առողջության կենտրոններ, ամբուլատորիաներ) շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը։ Վայոց ձորի մարզպետարանում վերջին օրերի ընթացքում պատվաստվել են մարզպետարանի թվով 22 աշխատատակիցներ: Վերջիններիս ինքնազգացողությունը նորմալ է, որևէ գանգատներ չկան:

2021թ-ի առաջին կիսամյակում Մալիշկայի համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն

2021թ-ի առաջին կիսամյակում Մալիշկայի համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն 12.07.2021

Հուլիսի 8-ին Մալիշկայի համայնքապետարանում տեղի ունեցավ 2021թ–ի առաջին կիսամյակում համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանի կողմից: Ներկա էին մարզպետի տեղակալ՝ Դավիթ Սարգսյանը, Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ՝ Աղվան Հարությունյանը, համայնքի ՀՈԱԿ–ի տնօրենները, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ:

Բռնցքամարտի հուշամրցաշար` ի հիշատակ Արցախում զոհված վայոցձորցի սպա Վարդան Վարդանյանի և 44-օրյա պատերազմի նահատակների

Բռնցքամարտի հուշամրցաշար` ի հիշատակ Արցախում զոհված վայոցձորցի սպա Վարդան Վարդանյանի և 44-օրյա պատերազմի նահատակների 12.07.2021

Հուլիսի 10-ին բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Վարդան Վարդանյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշար, որին մասնակցում էին 176 մարզիկներ ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի և Սյունիքի մարզերից: Հուշամրցաշարը կազմակերպվում է 2016թ-ից ի վեր՝ ի պատիվ Արցախում զոհված վայոցձորցի սպա Վարդան Վարդանյանի, և այս տարի նաև ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված մեր բոլոր հայորդիների: Հուշամրցաշարի միջոցով կազմակերպիչները և մասնակիցները իրենց հարգանքն են հավաստում նրանց քաջագործությունների, հայրենասիրության և անկոտրում ոգու նկատմամբ, իսկ երիտասարդ մարզիկները իրենց պատրաստակամությամբ լավագույնս վերահաստատում են, որ հանդիսանում են իրենց քաջ եղբայրների և հայրերի արժանի հետնորդներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39