Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորում տեղի ունեցավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 27.08.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցութունը, մասնակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանի, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը՝ Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանի և գործարար Մուշեղ Ներսիսյանի մասնակցությամբ, ս/թ օգոստոսի 20-21-ը գտնվել է Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզում և մասնակցել Նիժնի Նովգորոդի հիմնադրման 800-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի շրջանակներում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել հանդիպում Նիժեգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանի հետ: Կողմերը բարձր են գնահատել մարզերի միջև սերտ համագործակցությունը տնտեսության, կրթության, մշակույթի հետ կապված մի շարք ոլորտներում, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերը ներդնել փոխգործակցության ընդլայնման և նոր ուղիների զարգացման ուղղությամբ: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է իր ռուս գործընկերներին և Նիժեգորոդի մարզի բնակչությանը՝ նշանակալից իրադարձության կապակցությամբ, մաղթելով նրանց նոր հաջողություններ և ձեռքբերումներ, որպեսզի դարեր անց քաղաքը շարունակի անփոփոխ կերպով հիացնել բոլորին, իր հարուստ պատմությամբ և ջերմացնող գեղեցկությամբ:

Արենի համայնքում տեղի ունեցավ գյուղատնտեսական լաբորատորիայի հիմնարկեքի արարողությունը 17.08.2021
Օգոստոսի 16-ին Արենի համայնքում տեղի ունեցավ գյուղատնտեսական լաբորատորիայի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արենի համայնքի հոգևոր հովիվ, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, հյուրեր և համայնքի բնակիչներ։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց լաբորատորիայի ստեղծման գործում ներդրում ունեցած քաղաքացիներին։ Ընդգծելով համայնքի համար լաբորատորիայի կարևորությունը՝ մարզպետը հույս հայտնեց, որ այն կօգնի հետագա աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը և դրական փոփոխություններ կարձանագրի Արենի խոշորացված համայնքի գյուղատնտեսության ոլորտում։
Հարգելի գործընկերներ, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հրավիրում են Ձեզ մասնակցել 20-րդ միջազգային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին, որը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 16-ից 18-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ցուցահանդեսային ֆորումը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում, ինչով էլ պայմանավորված է բազմաթիվ արտասահմանյան կազմակերպությունների մեծ հետաքրքրությունը եւ մասնակցությունը: ցուցահանդեսային ֆորումը մեծ իրադարձություն է եւ այս տարի այն կլինի աննախադեպ իր ընդգրկման ծավալներով: Նվիրված է ՀՀ Անկախության 30 ամյակին: ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսները
2021 թվականի օգոստոսի 17-ին Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրում կատարվեց վերակառուցված Սուրբ Խաչ եկեղեցու օրհնության կարգ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, եկեղեցու վերականգման աշխատանքների հովանավորներ, ծնունդով քարագլխեցի Արտակ, Արա և Վահե Խաչատրյանները, հանրապետական ուժային կառույցների մարզային ղեկավարներ, հրավիրյալ այլ բարձրաստիճան հյուրեր: Վերակառուցված եկեղեցու օրհնության կարգը կատարվեց Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ձեռամբ: Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը ներկայացրեց Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման և գյուղի վերբնակեցման պատմությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և բարերարներին ուղղված շնորհակալանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, իր խոսքում կարևորելով հայ եկեղեցու մեծ դերը՝ որպես ազգային և համամարդկային արժեքները սերունդներին փոխանցող հաստատություն:



