Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկի  համայնքապետարանը հայտարարում է   հողամասերի դասական  աճուրդով վաճառքի մասին

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին 02.09.2021

Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի այցը Վայոց ձորի մարզ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի այցը Վայոց ձորի մարզ 02.09.2021

Սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցելությունը նպատակաուղղված էր մարզի Եղեգիս համայնքի հիդրոէներգետիկայի և ջրային ոռոգման համակարգերի ռացիոնալ օգտագործման հետ կապված խնդիրների և թերությունների վերհանմանը և դրանց հասցեագրմանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարար Ռոմանոս Պետրոսյանը այցելել է մարզի տարածքում գործող հիդրոէլեկտրակայաններ, տեղում ծանոթացել է ՀԷԿ-երի վիճակի և աշխատանքների հետ: Ուսումնասիրվել է ՀԷԿ-երի կողմից օգտագործվող թույլատրելի ջրի քանակը, էկոլոգիական թողքը և ձկնուղիների համապատասխան կառույցների վիճակը: Գնահատվել են կայանների աշխատանքների հուսալիությունը, նրանց համապատասխանելիությունը սահմանված չափանիշներին, արձանագրվել են առկա խնդիրները և թույլ տված չարաշահումները:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի  շնորհավորական  ուղերձը՝  Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ 01.09.2021

Սիրելի' դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ը տոն է բոլորիս համար, հուզմունք, որը բնորոշ է միայն այս օրվան, երբ բոլորն անհամբերությամբ սպասում են իրենց դասընկերների, սիրելի ուսուցիչների հետ հանդիպմանը: Այս օրն առանձնահատուկ է հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր դեռ նոր են սկսում կյանքի այս կարևորագույն ճանապարհը: Ի սրտե շնորհավորում եմ մեր սիրելի փոքրիկներին և նրանց ծնողներին, և մաղթում եմ, որ այս պատերի ներքո անցկացրած յուրաքանչյուր վայրկյան դառնա հաճելի ակնթարթ և ապագայի ամուր հենարան: Հայ ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել գիր ու գրականության նշանակությունը և հարգանքով ու ակնածանքով վերաբերել կրթական համակարգին: Կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու ձևավորման և զարգացման կարևորագույն բաղադրիչը: Սիրելի' դպրոցականնե՛ր, դպրության ու գիտելիքի օրն ազդարարում է գիտելիքի ձեռք բերման ամենամյա գործընթացի սկիզբը: Ոչինչ այդքան մեծ ազդեցություն չի ունենալու ձեր հետագա

ՀՀ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկը սկսվել է մարզպետարանի աշխատակիցների ջերմ բարեմաղթանքներով

ՀՀ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկը սկսվել է մարզպետարանի աշխատակիցների ջերմ բարեմաղթանքներով 01.09.2021

Նոր՝ 2021-2022 ուսումնական տարվա մեկնարկը մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներում սկսվել է մարզպետարանի աշխատակիցների ջերմ բարեմաղթանքներով: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ մարզպետարանի աշխատակիցների ներկայացուցիչներից կազմված խմբերը մեկնել են սահմանամերձ և բնակայրեր.

Հայտարարվում է Ջերմուկի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման  իրավունքի տրամադրման բաց մրցույթ

Հայտարարվում է Ջերմուկի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման բաց մրցույթ 01.09.2021

Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման բաց մրցույթ

ՏԿԵ նախարարի այցը Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ համայնք

ՏԿԵ նախարարի այցը Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ համայնք 31.08.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ եղել է Ջերմուկ, Մալիշկա, Եղեգնաձոր համայնքներում, ծանոթացել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է Ջերմուկ համայնքում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկական զարգացման կենտրոնի հնարավորություններին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39