Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ս/թ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11-ին, Եղեգնաձորի բժշկական կենտրոնում Ֆրանսիայի անվանի բժիշկների կողմից կիրականացվի քաղաքացիների ընդունելություն

14.09.2021

 Հարգելի' համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11-ին, Եղեգնաձորի բժշկական կենտրոնում տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն:

    Բժշկական կենտրոն են այցելելու Ֆրանսիայի անվանի բժիշկներ՝ սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, օրթոպեդիայի և վնասվածքաբանության վիրաբուժության պրոֆեսոր Լևոն Դուրսունյանը և օնկո-ուրոլոգ վիրաբույժ, պրոֆեսոր Միքայել Պերոմոռը:

    Ընդունելությունը տեղի կունենա նախապես հերթագրման միջոցով։
Այդ նպատակով խնդրում ենք սեպտեմբերի 17-ին դիմել Եղեգնաձորի բժշկական կենտրոն՝ բժշկուհի Հասմիկ Ստեփանյանին` Ձեզ հետ ունենալով Ձեր մոտ առկա բոլոր խորհրդատվությունների և հետազոտությունների պատճեները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-23 17:31:11