Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը Ռինդ բնակավայրում 13.09.2021
2021թ. սեպտեմբերի 13-ին Վայոց ձորի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բացման արարողությունը, որն այսուհետ հանդես է գալու որպես տեղի բնակիչների վճռականության, միասնականության և հոգևոր արժեքների ամրապնդման խորհրդանիշ: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, եկեղեցու կառուցման հովանավորներ, բարերարներ Վարդան և Սահակ Սարգսյանները, հրավիրյալ այլ բարձրաստիճան հյուրեր:
Տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի 2021 թվականի թիվ 3 նիստը 10.09.2021
Սույն թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի թիվ 3 նիստը՝ հետևյալ օրակարգով՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի աշխատանքային այցը Աղավնաձոր բնակավայր 10.09.2021
Սեպտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում էր Աղավնաձոր բնակավայրում։ Մարզպետը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանի հետ հանդիպեց Աղավնաձորի խաղողագործների հետ։ Հանդիպման ընթացքում լսեց աղավնաձորցիների կողմից բարձրաձայնված խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ խնդիրներն ու վերջիններիս լուծման ուղղությամբ հնարավոր առաջարկները:

Արենիի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի 08.09.2021
Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող, Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողերի և հողամասերի աճուրդի մասին: Մանրամասներին ծանոթանա

Տոնական համերգ Երևանում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրում 07.09.2021
Սեպտեմբերի 5-ին Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեցի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ռուսաստանի մայրաքաղաքի 874 –ամյակին: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև հաստատված համագործակցության շրջանակներում միջոցառմանը մասնակցում էին նաև Վայոց ձորի մարզի շնորհալի երեխաները: Համերգային ծրագրում ընդգրկված են եղել նաև Տավուշ և Արմավիր մարզերի ներկայացուցիչները, իսկ միջոցառման հատուկ հյուրն էր համառուսաստանյան մրցույթի հաղթող, ռուսական ժողովրդական երգերի կարատարող Յուլիա Մալինովան:



