Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը

24.09.2021

     Սեպտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը։

     Պատվիրակության կազմում էին Իրանի <Սորայա> հեռուստաընկերության տնօրեն պրն․ Մաղսուդին, Հայաստանում ԻԻՀ դեսպանության տնտեսական գծով տեղակալ պրն․ Նորային, Երևանի Կապույտ մզկիթի հոգևոր առաջնորդ պրն․ Մահմուդի Ֆարը և գործարար Ամին Շուրիդեն։ Հանդիպանը մասնակցում էր նաև Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։

      Այցելության նպատակը Վայոց ձորի և Հայաստանի մշակույթի, պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու միջոցով այն Իրանի բնակիչներին ներկայացնելը և հասանելի դարձնելն էր։

     Կողմերը կարևորեցին ընդհանուր արժեքների վրա հիմնված ավանդական ջերմ և եղբայրական հարաբերությունները՝ այն համարելով կարևոր նախադրյալ երկու երկրներ միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար։

     Զրուցակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև բարեկամական և մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր՝ այս համատեքստում կարևորելով երկների բնակիչների համար տեղեկատվության հասանելիությունն ու հաղորդակցման նախադրյալների ստեղծման անհրաժեշտությունը։

     Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է՝ նոր շունչ հաղորդելու ստեղծված բարեկամական հարաբերություններին և միջտարածաշրջանային համագործակցությանը, կարևորելով նմանատիպ փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

    Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց ձորի մարզի տարածքում ներդրումային քաղաքականության համար առկա նախադրյալները և փոխշահավետ համագործակցության ներուժը, նշելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի աշխուժացման կարևորությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12