Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր>

<Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր> 30.03.2021

Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ կառավարությանը Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման Ծրագրով (ՏՏԵԶԾ), որի նպատակն է խթանել տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի ինը մարզերում (Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց Ձոր): ՏՏԵԶԾ նպատակներից է՝ բարելավել ենթակառուցվածքների որակը, աջակցել զբոսաշրջության զարգացմանը, ստեղծել նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար:

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների հետ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների հետ 30.03.2021

Մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արարատ Գրիգորյանի և առողջապահության և uոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների հետ: Ներկա էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակազմը: Սույն թվականի ապրիլի 1-ից մարզպետարանի առանձնացված երկու ստորաբաժանումները միավորվում են, դառնալով մեկ միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, և հանդիպումը հրավիրվել էր այդ ստորաբաժանումների աշխատակիցներին իրենց հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթելու նպատակով:

Տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի 2021 թվականի թիվ 1 նիստը 28.03.2021

Սույն թվականի մարտի 31-ին ժամը 11:00 Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի թիվ 1 նիստը՝ հետևյալ օրակարգով՝

<Սեռական բռնության դրսևորումներ, արձագանքման մեխանիզմեր> թեմայով քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

<Սեռական բռնության դրսևորումներ, արձագանքման մեխանիզմեր> թեմայով քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 26.03.2021

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ հասարակական կազմակերպությունը թեմայով հանդիպում-քննարկում էր կազմակերպել մարզպետարանում: Հանդիպումն անցկացնում էր կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանը: Կենտրոնի աշխատանքներն ուղղված են հասարակության շրջանում կանանց և երեխաների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը: Աջակցում են սեռական բռնության ենթարկված անձանց:

Եղեգնաձորի բժշկական կենտրոնը շարունակում է վերազինվել նոր և ժամանակակից սարքավորումներով

Եղեգնաձորի բժշկական կենտրոնը շարունակում է վերազինվել նոր և ժամանակակից սարքավորումներով 25.03.2021

ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հավատարիմ մնալով ՀՀ առողջապահական համակարգին շարունակական օժանդակություն տրամադրելու իր սկզբունքին, գերժամանակակից ռենտգենոսկոպ է նվիրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին: Նոր սարքավորումը հիվանդանոցին հնարավորություն կընձեռի արդյունավետ հետազոտության միջոցով տրամադրել առավել բարձր և որակյալ բժշկական ծառայություն` այդպիսով նպաստելով Վայոց ձորի առողջապահական համակարգի բարելավմանը: Եղեգնաձորի ԲԿ-ի միջոցներով վերանորոգվել է նաև Ռադիոլոգիական բաժանմունքի ռենտգենոսկոպիայի սենյակը՝ ռենտգենոսկոպի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

<Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում> ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկում

<Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում> ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկում 24.03.2021

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն բնապահպանական հիմնադրամի կենտրոնական գրասենյակում ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Արամ Կոստանյանը, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից, ՊՈԱԿ-ից, քարայր կոնսորցիումից։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34