Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

04.11.2021

   Վայոց ձորի մարզի սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ:

     Բոլոր ժամանակներում էլ կարևոր է եղել սոցիալական աշխատողի դերը, որովհետև Դուք գործ ունեք հասարակության առավել զգայուն խավերի հետ: Բայց այսօր, կորոնավիրուսային հիվանդության և 44-օրյա պատերազմի հետևանքով մեր երկրում ստեղծված դժվարին իրավիճակում,  առավել ևս կարևոր է հաշմանդամների ու ծերերի նկատմամբ ցուցաբերվող Ձեր հոգատար վերաբերմունքը, հատուկ կարիքներ ունեցող անձանց կողքին լինելու ու նրանց ապրումները կիսելու ձեր կարողությունները:

     Ձեր գործունեությամբ Դուք նպաստում եք մեր կյանքում առկա սոցիալական լարվածության նվազեցմանը՝ ցուցաբերած հոգատարությամբ, մարդկանց ցավերին ապրումակցելու և հոգսերը փարատելու ձեր կարողությամբ նեցուկ դառնալով հասարակության խոցելի խմբերին: Ձեր կողմից իրականացվող ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի բարելավել մեր մարզում, մեր կողքին ապրող հազարավոր կարիքավոր մարդկանց կյանքի որակը: Համոզված եմ, որ ուշադիր ու հոգատար վերաբերմունքով, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով այսուհետ ևս կշարունակեք իրականացնել սոցիալական աշխատողի Ձեր առաքելությունը:

   Հարգելինե՛րս, մասնագիտական տոնի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Ձեր դժվարին, բայց պատվաբեր առաքելությունը բարձր պատասխանատվությամբ իրականացնելու և մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված գործընթացում մեծ ջանքեր ներդնելու համար։

  
   Կրկին շնորհավորում եմ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն, աշխատանքային հաջողություններ և մասնագիտական նոր ձեռբերումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:15