Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում կազմակերվեց  սեմինար <Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց նույնացում և ուղղորդում> թեմայով

Վայոց ձորի մարզպետարանում կազմակերվեց սեմինար <Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց նույնացում և ուղղորդում> թեմայով 24.12.2021

Ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2020-2021 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգը և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի միջոցառումների, բարեգործական հիմնադրամը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ ս/թ դեկտեմբերի 23-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպեց սեմինար՝ թեմայով: Սեմինարին մասնակցում էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցչներ, համայնքապետարանների սոցիալական աշխատողներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բաժինների և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի բաժինների համապատասխան աշխատակիցներ: Քննարկում ծավալվեց հետևյալ թեմաների շուրջ.

Ամանորյա միջոցառում՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

Ամանորյա միջոցառում՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 24.12.2021

Դեկտեմբերի 24-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում կայացավ համերգ, նվիրված գալիք Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Տատյանա Պոլուդնիցինան, մարզպետարանի այլ աշխատակիցներ, ծնողներ, ուսուցիչներ: Համերգի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը: Դպրոցի սաները հանդես եկան գործիքային և վոկալ գեղեցիկ կատարումներով: Համերգը եզրափակվեց մանկական երգչախմբի ամանորին նվիրված ուրախ կատարումներով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն 23.12.2021

Դեկտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը այցելեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանի ուղեկցությամբ մարզպետ Ա․ Գրիգորյանը շրջեց հիվանդանոցի բաժանմունքներով, ծանոթացավ շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը, այցելեց հիվանդներին և հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով։ Բուժանձակազմի հետ զրույցի ընթացքում մարզպետին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը, զեկուցվեց ձեռքբերումների և հիմնախնդիրների մասին։

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2021 թվականի ձմեռային զորակոչը

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2021 թվականի ձմեռային զորակոչը 23.12.2021

Այսօր Վայոց ձորում կայացել է 2021 թվականի ձմեռային զորակոչի առաջին հավաքը: Զորակոչի մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների և մարզի համայնքների ղեկավարներ, զինվորականներ: Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաև նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Նորակոչիկներին ուղղված բարեմաղթանքի խոսքեր ասացին մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը: Միջոցառմանը օրհության խոսք հնչեցրեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Վայոց ձորի մարզից նորակոչիկների առաջին խումբը մեկնեց

Հայտարարություն

Հայտարարություն 22.12.2021

Սիրելի' հայրենակիցներ, վայոցձորցիներ, լրագրողներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը որպես   <Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում>  ծրագրի հուսալի ընկեր արժանացել է շնորհակալագրի

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը որպես <Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում> ծրագրի հուսալի ընկեր արժանացել է շնորհակալագրի 22.12.2021

Վերջերս Ջերմուկում տեղի է ունեցել ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգազման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրի ամփոփիչ համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39