Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակացույց 20.09.2021
Հարգելի՛ հայրենակիցներ: Ձեզ ենք ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 146-Ա/1 հրամանով նախատեսված դասընթացի կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և ծրագրի բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը: Դասընթացով հետաքրքրվածները մանրամասներին կարող են ծանոթանալ այս

Անվանի ֆրանսիացի բժիշկների այցը Վայոց ձորի մարզ 20.09.2021
Սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է անվանի ֆրանսիացի բժիշկների՝ Փարիզի Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ: Բժիշկները սեպտեմբերի 20-24 գտնվում են Հայաստանում և կողմերի միջև ստեղծված համագործակցության շրջանակներում այցելել են նաև Վայոց ձորի մարզ՝ բնակիչների անվճար բուժզննման և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու, փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև բժշկական կենտրոնների հետ համագործակցելու նպատակով: Խմբի մեջ էին նաև Կոշան հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Պերոմորը, օրթոպեդ-վնասվածքաբան, Սենտ Անտուան հոսպիտալի բաժանմունքի նախկին ղեկավար Լևոն Դուրսունյանը, ինչպես նաև Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը և սոնոգրաֆիստ Նունե Բաբայանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել <Մոլորակ> ամառային ճամբարի փակմանը 20.09.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի հետ ներկա է եղել ամառային ճամբարի փակման խարույկի արարողությանը: Մարզպետը ողջունեց ճամբարի մասնակիցներին և ներկաներին, շնորհավորեց միջոցառման առիթով ու շնորհակալություն հայտնեց ճամբարի կազմակերպիչ ֆլորա Մարգարյանին, երեխաների ամառային հանգստի կազմակերպման նպատակով բակային ճամբարի նախաձեռնության համար: Արարատ Գրիգորյանը նշեց, որ տեղեկացված է ճամբարի առօրյային և հավաստեց, որ միշտ լինելու է ճամբարականների կողքին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հորդորեց՝ գալիք ամառային ճամբարը կազմակերպել երեխաների ավելի մեծ ընդգրկվածությամբ: Փակման միջոցառումը մի յուրատեսակ հաշվետվություն էր, որի ընթացքում երեխաները խարույկի շուրջ հանդես եկան երգ ու պարի, ասմունքի գեղեցիկ կատարումներով:

Հայտարարություն 18.09.2021
Սիրելի' հայրենակիցներ, վայոցձորցիներ, լրագրողներ, Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի 2021 թվականի գործունեության առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսը: Հաշվի առնելով համավարակի հետ կապված սահմանափակումները` խնդրում ենք մեր լրագրող գործընկերներին առցանց հղել իրենց հարցերը մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը 18.00: Սիրելի՛ վայոցձորցիներ, մարզպետ Արարատ Գրիգորյանը կպատասխանի նաև ձեր հարցերին, ուստի ձեզ հուզող հարցերն առցանց տարբերակով կարող եք ներկայացնել ստորև նշված հղումով: Խնդրում ենք բոլոր հարցերն ուղարկել vayotsdzor.press@mta.gov.am էլեկտրոնային հասցեին: Հարգանքով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը 18.09.2021
Սեպտեմների 17-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին: Հանդիպման նպատակն էր վերլուծել և ընդհանրացնել մթերումների շրջանին ընդառաջ Վայոց ձորի մարզում խաղողի մթերման գործընթացը, առնչվող խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները: Ներկա էին նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը և ՓԲԸ գործդիր տնօրեն Կարեն Ղազարյանը: Հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել այցելություն դեպի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայր՝ տեղի խաղողագործների հետ հանդպման նպատակով:

Գաթայի փառատոնը ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 18.09.2021
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր, որտեղ ընթանում է Հայաստանի գունավոր և թերևս ամենահամեղ տոնակատարությունը՝ Գաթայի փառատոնը: Արդեն 7 տարի անընդմեջ Խաչիկ գյուղի բնակիչները հավաքվում են նշելու այս գեղեցիկ տոնը և իրենց հյուրընկալ դռներն են բացում հազարավոր այցելուների առջև՝ ոչ միայն ողջ Հայաստանի տարածքից, այլև արտերկրից: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց միջոցառման կազմակերպիչներին և տեղի բնակչությանը, նշելով, որ փառատոնի արձանագրած հաջողությունները նրանց երկարատև և քրտնաջան աշխատանքի արդյունքն է: