Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզի 100 ամյա բնակիչները
03.03.2022
2022 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելել է Ագարակաձոր բնակավայր՝ շնորհավորելու բնակչուհի Անազ Նավասարդյանին նշանակալից իրադարձության՝ 100-ամյա տարեդարձի կապակցությամբ։
Նշենք, որ փետրվար ամսին իր 100 ամյակը բոլորեց նաև Երևանում բնակվող, Գողթանիկ գյուղի մեր բնակչուհի Եվգենյա Սարգսյանը։
Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում ենք մեր 100 ամյա բնակիչներին։ Սիրելի' հոբելյարներ, դուք ապրել եք ձեր կյանքը արժանապատվորեն, ականատես եք եղել բազմաթիվ պատմական իրադարձությունների՝ պահպանելով հոգու բարությունն ու հաստատակամությունը։
Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, ջերմ և ուրախ հիշողություններ, երկար տարիների կյանք՝ շրջաբատված ձեր հարազատների անկեղծ սիրով և հոգատարությամբ։
Բարի տարեդարձ!




