Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայտարարություն 24.09.2021
Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը նախաձեռնել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված, անհայտ կորած, վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև եռամսյա հավաքների մասնակիցների ընտանիքներին օժանդակելու ոչ նյութական աջակցության կամավորական ծրագիր (հողագործական, փայտ կոտրելու, տնտեսության մեջ առօրյա այլ անհրաժեշտ աշխատանքներ)։ Ծրագիրը կիրականացվի շահառու անձանց դիմումի հիման վրա։ Վայոցձորցի սիրելի երիտասարդներ, ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը կամավորական հիմունքներով աշխատանք իրականացնելու ծրագրին։

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Իրանի հեռուստաընկերության տնօրեն պրն․ Մաղսուդին, Հայաստանում ԻԻՀ դեսպանության տնտեսական գծով տեղակալ պրն․ Նորային, Երևանի Կապույտ մզկիթի հոգևոր առաջնորդ պրն․ Մահմուդի Ֆարը և գործարար Ամին Շուրիդեն։ Հանդիպանը մասնակցում էր նաև Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Այցելության նպատակը Վայոց ձորի և Հայաստանի մշակույթի, պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու միջոցով այն Իրանի բնակիչներին ներկայացնելը և հասանելի դարձնելն էր։ Կողմերը կարևորեցին ընդհանուր արժեքների վրա հիմնված ավանդական ջերմ և եղբայրական հարաբերությունները՝ այն համարելով կարևոր նախադրյալ երկու երկրներ միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար։ Զրուցակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև բարեկամական և մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր՝ այս համատեքստում կարևորելով երկների բնակիչնեի

Մատաղի արարողակարգ Հայոց բանակից զորացրված վայոցձորցիների համար 22.09.2021
Սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ Նորավանք եկեղեցում կատարվեց Մատաղի արարողակարգ՝ ի պատիվ Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների: Մատաղի և օրհնության կարգը կատարվեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ձեռամբ: Արարողակարգին ներկա էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ԳՄ ուժային կառույցների մարզային ծառայությունների և մարզի համայնքների ղեկավարներ, հոգևորականներ,...

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ 21.09.2021
Սիրելի՛ հայրենակիցներ, |Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղիղ 30 տարի առաջ մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, անկախություն ձեռք բերեց այս մի բուռ հողակտորի վրա: Իրականություն դարձավ Հայաստանի Հանրապետության բնակչության և աշխահասփյուռ հայության դարավոր երազանքը: Անկախության տոնն իր բովանդակությամբ և կարևորությամբ եզակի է: Այն ամենքինս է առանձին- առանձին, և բոլորինս ՝ ազգովի, քանզի այս մի բուռ երկիրը զուտ հողակտոր չէ, այլ հայրենիք և միասնականության խորհրդանիշ աշխարհի ողջ հայության համար: Հայաստանի Հանրապետության անկախությամբ է պայմանավորված մեր ինքնությունը, մեր լինելիությունն ու հայ ազգի հարատևումը: Հենց դրա համար էլ հայրենիքի անկախությունն ու ազատությունը վեր է ամեն ինչից, որի համար իրենց կյանքն են զոհել հազարավոր քաջորդիներ: Այս նվիրական պահին իմ խոնարհումի խոսքերն եմ ուզում հղել Արցախյան բոլոր պատերազմներում զոհված մեր քաջասիրտ տղաների և դուստրերի ընտանիքներին, իմ զորակցությունն եմ հայտնում նրանց ծնողներին, զավակներին, քույր-եղբայրներին և բոլոր հարազատներին: Հավերժ փառք ու պատիվ և պայծառ հիշատակ նրանց: Սիրելի հայրենակիցներ,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանի, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Սիփան Հայրապետյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի հետ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ այցելեցին և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։