Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ

08.03.2022

    Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

   Մեր երկրի պատմության դժվարագույն պահերին հայ կանայք միշտ աչքի են ընկել իրենց արիությամբ և դժվարությունները հաղթահարելու հաստատակամությամբ: Նրանք դարձել են կյանքը փոխելու և շարունակելու վառ օրինակներ ու իրենց հայրենասիրությամբ, երեխաների և ընտանիքի հանդեպ տածած սիրով ու հոգատարությամբ, ընտանեկան և ազգային ավանդույթները պահպանելու ու սերունդներին փոխանցելու դերակատարությամբ դարձել ընտանիքի ամրության և հայրենքի գոյատևման ու զարգացման կարևոր հենասյուներից մեկը:

    Այսօր ցանկանում եմ առանձնահատուկ սիրով ու խոնարհումով շնորհավորել Արցախյան պատերազմներում զավակներ կորցրած հերոսածին մայրերին, ամուսին ու ընտանիքի կերակրող կորցրած մեր արի կանանց, եղբայներ կորցրած քույրերին ու սիրելի հայրիկից զրկված դստրիկներին, բոլորին մաղթելով հոգու ամրություն:

    Սիրելինե՛րս, կրկին շնորհավորում եմ բոլորիդ գարնանաբույր այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, երջանկություն, մեծարում ու գնահատանք:
Ձեզ՝ աշխարհի բազմագույն ու բազմաբույր ծաղիները և Ձեր հարազատների սերն ու հոգածությունը:
Ապրեցե՛ք խաղաղությամբ, եղե՛ք երջանիկ ու միշտ ժպտերես:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28