Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Արենի գինու համահայկական փառատոնը

Կայացավ Արենի գինու համահայկական փառատոնը 04.10.2021

Ս/թ հոկտեմբերի 2-ին Վայոց ձոր մարզի Արենի համայնքում անցկացվեց ամենասպասված միջոցառումը` Արենի գինու համահայկական ամենամյա փառատոնը: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը փառատոնին հանդես եկավ բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Լին Տրեյսին և այլ բարձրաստիճան հյուրեր:

2021 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ծնվել է 68 երեխա

2021 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ծնվել է 68 երեխա 04.10.2021

2021 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների.

Տեղեկացում ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հետաձգված նիստի մասին 04.10.2021

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 15-ին նախատեսված ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հետաձգված 3-րդ նիստը տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11.00, մարզպետարանի նիստերի դահլիճում (Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5), նույն օրակարգով.

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Լին Թրեյսիին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Լին Թրեյսիին 02.10.2021

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Լին Թրեյսիին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալեյոյին։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց Վայոց ձորի տնտեսության գլխավոր ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները, հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության, գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։ Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, ընդգծելով ԱՄՆ կողմից տարբեր ծրագրերի միջոցով Վայոց ձորի մարզի տարածքում իրականացվող ներդրումների արդյունավետությունը։ Այնուհետև կողմերը

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 28 երեխա

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 28 երեխա 01.10.2021

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին 01.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը, մարզպետի խորհրդականը առթիվ այցելեցին Արենի և Գլաձոր համայնքների հարյուրամյակը բոլորած տարեցներին: Մարզպետը համայնքների ղեկավարների հետ այցելեց տարեցների ընտանիքներ, զրուցեց և հետաքրքրվեց նրանց առօրյայով՝ մաղթելով քաջառողջություն ու տոկունություն։ Վայոց ձորի մարզպետարանի, Արենիի և Գլաձորի համայնքապետարանների կողմից վայոցձորցի տարեցներին տրամադրվեց ֆինանսական աջակցություն։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-08 15:05:46