Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչողական այց Երևանի <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիր

04.04.2022

     ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզի կրթության ու մշակույթի ոլորտի մի խումբ ղեկավար անձինք այցելեցին Երևանի <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիր։ Դպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ Վայոց ձորի պատվիրակությունը շրջեց կրթահամալիրի տարածքով, ծանոթացավ կրթական համակարգին, նախասիրությունների զարգացման և մարզական ակումբների գործունեությանը, ուսուցման մեթոդներին և արձանագրված հաջողություններին։

     Իր խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր գնահատեց Կրթահամալիրի գործունեությունը, որտեղ երկարամյա աշխատանքի արդյունքում ստեղծվել է մի համակարգ, որն իր գործունեությամբ և իրականացվող բազմաթիվ նախագծերի շնորհիվ խրախուսում է երեխաներին ստեղծագործել և արարել։

     Դպրոցի աշակերտները Վայոց ձորի մարզպետին և հյուրերին ներկայացրին իրենց աշխատանքները, հանդես եկան պարային և երաժշտական գեղեցիկ կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28