Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունիսի 21-ին Վայոց ձորում մեկնարկեց 2020-2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը

Հունիսի 21-ին Վայոց ձորում մեկնարկեց 2020-2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը 21.06.2021

     Հունիսի 21-ին Վայոց ձորում մեկնարկեց 2020-2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը:      ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Արմեն Նահապետյանը, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը Եղեգնաձորում...

Հրամանատարաշտաբային  ուսումնավարժություն  Վայոց ձորի մարզում

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում 16.06.2021

Ս/թ. հունիսի 16-ին, ժամը 09.30-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն թեմայով: Նիստն անցկացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը , ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Արմեն Գասպարյանը, մարզի արտակարգ իրավիճակների և տարահանման հանձնաժողովների, մարզային ծառայությունների, Հայկական կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի և Եղեգնաձոր համայնքի ներկայացուցիչներ:

Պատվաստվիր և կանխարգելիր COVID-ի բարդությունները

Պատվաստվիր և կանխարգելիր COVID-ի բարդությունները 11.06.2021

Վայոց ձոր մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումները շարունակվում են: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման օղակներում՝ անվճար, կամավորության սկզբունքով: Վայոց ձոր մարզում կորոնավիրուսային հիվանդության (Covid 19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում՝ հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու նպատակով ստեղծված մարզպետին կից հանձնաժողովը ակտիվ աշխատանքներ է իրականացնում բժշկական հաստատությունների հետ միասին:

Կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների տարեվերջյան  հաշվետու համերգը

Կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների տարեվերջյան հաշվետու համերգը 11.06.2021

Հունիսի 11-ին մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների տարեվերջյան հաշվետու համերգը: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը: Այնուհետև համերգի մասնակիցներին և հանդիսատեսին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Բեմ բարձրացան երաժշտական դպրոցի սաները, որոնք 2020-2021 ուսումնական տարում Վայոց ձորի մարզը լավագույնս են ներկայացրել միջմարզային, հանրապետական և միջազգային տարբեր մրցույթ-փառատոններում և արժանացել պատվոգրերի ու մրցանակների: Մրցանակակիր աշակերտների պատվոգրերն ու մեդալները հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից շնորհակալագրեր հանձնեց մրցանակակիր աշակերտների ուսուցիչներին և դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանին՝ մրցույթներին մասնակցող իրենց սաներին արժանավույնս նախապատրաստելու համար:

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզից ներկայացված 15 սուբվենցիոն հայտ

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզից ներկայացված 15 սուբվենցիոն հայտ 10.06.2021

2021թ. ՀՀ Վայոց ձորի մարզից ՀՀ ՏԿԵ նախարարություն է ներկայացվել մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 46 հայտ: Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 15 ամբողջական փաթեթ: Ներկայացված 8 ամբողջական փաթեթ այս պահին լրամշակման փուլում է: Մնացած 22 ծրագրերի մասով համայնքների կողմից իրականացվում է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ: Հավանության արժանացած 15 փաթեթներով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.

Բարեգործական նախաձեռնություն Վայոց ձորի մարզում

Բարեգործական նախաձեռնություն Վայոց ձորի մարզում 10.06.2021

Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ թռչնաֆաբրիկան մարզի տարածքում իրականացրել է բարեգործական նախաձեռնություն: Ծրագրի շրջանակներում որպես աջակցություն համայքների բնակիչներին տրամադրվել են 14.205 մեկ օրական հավի ճտեր, ինչպես նաև ուղեցույց, թե ինչպես է պետք կերակրել ու խնամել կենդանիներին, և կազմակերպել թռչնամսի սեփական փոքր արտադրություն։ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչների հետ միասին իրականացրել են ճտերի բաշխումը մարզի 8 համայնքներում: Բարեգործական նախաձեռնության շահառուներն են

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 18:34:34