Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

07.04.2022

  Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

   Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։

     Հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ գնահատանք է դրսևորել հայ կնոջ նկատմամբ, սեր, հարգանք, պատկառանք ու խոնարհում տածել մայրերի նկատմամբ: Դարեր շարունակ մեր ժողովուրդը  հայ կնոջը գնահատել է որպես օջախի պահապան և ընտանիքի գոյատևման անփոխարինելի հենասյուն: Մեր դարավոր պատմության ընթացքում կանաց դերը մեծ է եղել նաև երկրի հաղթանակների և ձեռքբերումների մեջ:

     Մարիամ Աստվածածնի Ավետման օրը խորհրդանշող գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ խոնարհումով շնորհավորում եմ հերոսածին բոլոր մայրերին ու հայրենիքի պաշտպանության անհրաժեշտության դեպքում միշտ առաջնագծում իրենց հայրերի ու եղբայրների կողքին գտնվող կանանց:

    Սիրելինե'րս, կրկին շնորհավորում եմ Ձեզ մայրության ու գեղեցկության խորհուրդն ավետող տոնի կապակցությամբ: Բոլորիդ մաղթում եմ ընտանեկան ջերմություն և խաղաղություն։
Թո'ղ, միայն երջանկության արցունքներով թացվեն Ձեր աչքերը, Ձեր շուրջն ամենուր միայն սեր սփռվի ու հոգատարությունը գերիշխի բոլորիդ ընտանիքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45