Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մամլո ասուլիսը 15.10.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես է եկել 2021 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսով: Մանրամասների համար անցեք հղումով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցեց Հայաստանում հայ֊ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, բժշկական համակարգի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Գիտաժողովը նպատակաուղղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում վիրավորում ստացած անձանց խնամքի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկմանը։ Այն կազմակերպվել էր Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի (AP-HP) կողմից՝ Լիոնի համալսարանական հիվանդանոցի և Լը Վինատյե հիվանդանոցային համալիրի մասնակցությամբ: Նշենք, որ այս տարի ձևավորված համագործակցության շրջանակներում Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի՝ AP-HP կողմից կազմակերպվել էր Ֆրանսիացի անվանի բժիշկների այցը Վայոց ձորի մարզ:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է աշխատակիցներ Վայքի կենտրոնի համար 14.10.2021
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մոտիվացված, խանդավառ և տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստակամ են փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրենց կարիերան որպես ուսուցանող մարզիչ Վայքի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Ուսուցանող մարզիչ`

Կայացավ <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> հերթական նիստը 14.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 14-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում կայացավ ՀՀ Վայոց ձորի հերթական՝ թիվ 3 նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին հանձնաժողովի 11 անդամներից 9 -ը : Հրավիրված էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը: Օրակարգում ընդգրված հարցերի քնարկումից հետո հանձնաժողովը որոշեց.

Տեղեկացում 13.10.2021
Ս/թ հոկտեմբերի 15-֊ին` ժամը 16։00-ին, Մալիշկայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու 2021 թվականի թիվ 9 հերթական նիստը: Նիստի օրակարգին ծանոթանալ

Հերթական ցուցահանդեսի բացումը Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում 13.10.2021
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի եկեղեցիների զարդաքանդակների, ճարտարապետական մանրամասերի մատիտանկար-վավերագիր հավաքածուի խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի մասնաճյուղի էքսկուրսավար Ֆլորա Մարգարյանը: Ողջույնի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Հուսիկ Հարությունյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը և Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Մարգարյանը: Ներկաներին շվիի և քամանչայի կատարումներով ողջունեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաները և ճանաչված երաժիշտ Անդրանիկ Հարությունյանը: Նշենք, որ