Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2022 թվականին անցկացվող <Սպորտլանդիա> մարզական միջոցառման Վայոց ձորի մարզային փուլը

21.04.2022

    Այսօր Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևանի, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2022 թվականին անցկացվող <Սպորտլանդիա> մարզական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցում էին 12 դպրոցական թիմեր։

   Մրցույթին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան։

   Երկու տարիքային խմբերում աշակերտներն իրենց ուժերը չափեցին 5 վարժություններում:
1-3-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված վարժություններն են՝

  • Վարժություն N 1 խաղային փոխանցավազք,
  • Վարժություն N 2 փոխանցավազք արգելքների հաղթահարումով,
  • Վարժություն N 3փոխանցավազք մարմնամարզական օղակներով,
  • Վարժություն N 4վարժություն մանկական երկանիվ հեծանվով,
  • Վարժություն N 5 <Օլիմպիական խորհրդանիշ>-ի հավաքում:

Իսկ 4-6-րդ դասարանցիների աշակերտների համար նախատեսված վարժություններն են՝

  • Վարժություն N 1 խաղային փոխանցավազք ,
  • Վարժություն N 2 փոխանցավազք արգելքների հաղթահարումով,
  • Վարժություն N 3փոխանցավազք մարմնամարզական օղակներով,
  • Վարժություն N 4 փոխանցավազք բասկետբոլի գնդակով,
  • Վարժություն N 5 <Օլիմպիական խորհրդանիշ>-ի հավաքում:

 1-3-րդ դասարանների աշակերտների միջև մրցույթում առաջին հորիզոնականն զբաղեցրեց Արենիի միջնակարգ, երկրորդ հորիզոնականը՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և երրորդ հորիզոնականը Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցների թիմերը:
4-6-րդ դասարանների աշակերտների միջև մրցույթում առաջին հորիզոնականն զբաղեցրեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, երկրորդ հորիզոնականը՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և երրորդ հորիզոնականը Արենիի միջնակարգ դպրոցների թիմերը:

   Հաղթողները պարգևատրվեցին ՀՀ ԿԳՄՍ հավաստագրերով և գավաթներով:
Առաջին հորիզոնականներն զբաղեցնող թիմերին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից <Դեպի Վանաձոր> և <Դեպի Գյումրի> խորագրերով հավաստագրեր հանձնեց մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:

   Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները կանցկացվեն 1-3-րդ դասարանների աշակերտների միջև՝ մայիսի 6-8--ը՝ Գյումրիում, իսկ 4-6-րդ դասարանցիների միջև՝ մայիսի 13-15-ը՝ Վանաձորում:
 Հաջողություն ենք մաղթում մրցույթի հանրապետարան փուլին  մեր մարզի  մասնակից  թիմերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58