Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք հայրենիքի համար ընկածների հիշատակին

Հարգանքի տուրք հայրենիքի համար ընկածների հիշատակին 10.11.2021

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը, ՀՀ ԳՄ ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարները նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ այցելեցին և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտի, քառօրյա և 44-օրյա պատերազմների հերոսների հիշատակին։ Այնուհետև այցելեցին Արցախյան 44-օրյա արյունալի պատերազմի նահատակների պանթեոն-գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ 10.11.2021

Վայոց ձորի մարզի համայնքների հարգելի՛ ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի հանրային ծառայողներ և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 25-ամյակի առթիվ: Հայաստանի Հանրապետությունում շուրջ քառորդ դար է ներդրվել է տեղական ինքնակառավարման համակարգը, որը մեր երկրի կարևորագույն ձեռքբերումներից է: Համակարգն անցել է կայացման դժվարի ուղի և տարիների փորձով հարստացել ու դարձել երկրի կառավարման կայացած ինստիտուտներից մեկը: Սակայն կյանքի զարգացմանը համընթաց բարեփոխումների անհրաժեշտություն է առաջանում բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ՏԻՄ ոլորտում: եղական ինքնակառավարման համակարգի առավել զարգացման հեռանկարը պայմանավորված է ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումներով՝ համայնքների խոշորացման գործընթացով: Այն համայնքներին զարգանալու, հզորանալու և տնտեսական մարտահրավերին դիմակայելու ավելի մեծ հնարավորութուններ է տալիս: Հետաքրքիր զուգադիպությամբ

Տեղի կունենա <Արևորդի> միջազգային բնապահպանական 10-րդ փառատոնը

Տեղի կունենա <Արևորդի> միջազգային բնապահպանական 10-րդ փառատոնը 09.11.2021

10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 14-ից 18-ը, որի ընթացքում կցուցադրվեն շուրջ 30 բնապահպանական ֆիլմ՝ տարբեր երկրներից։ Ի պատասխան ՔՈՎԻԴ-19 համաճարակի՝ SunChild փառատոնի կազմակերպչական թիմը որոշեց փառատոնը տեղափոխել առցանց հարթակ: Կայք

Եղեգնաձոր համայնքի 700 բնակիչ ունեցող Նոր Ավան թաղամասում շուտով կլուծվի ջրահեռացման համակարգի կառուցման խնդիրը

Եղեգնաձոր համայնքի 700 բնակիչ ունեցող Նոր Ավան թաղամասում շուտով կլուծվի ջրահեռացման համակարգի կառուցման խնդիրը 09.11.2021

Ս/թ նոյեմբերի 8-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում։ Քննարկմանը ներկա էին Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և Նոր Ավան թաղամասի բնակիչներ։ Հանդիպման ընթացքում Մուշեղ Ներսիսյանը ներկայացրեց Նոր Ավան թաղամասի բնակիչների կողմից բարձրաձայնված ջրահեռացման համակարգի բացակայության վերաբերյալ հարցը և իր խոսքում կարևորեց խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, քանի որ թաղամասի բնակիչները ներկայացրին թե ինչպիսի բնապահպանական, սանիտարահիգիենիկ և առողջական վնասներ է պատճառում ջրահեռացման համակարգի բացակայությունը։

Տեղեկատվություն Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի  օգտագործման մասին

Տեղեկատվություն Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի օգտագործման մասին 09.11.2021

 Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգ 

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Հետախույզի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Հետախույզի օրվա կապակցությամբ 05.11.2021

Նոյեմբերի 5-ին հայկական բանակում նշվում է ՀՀ ԶՈՒ հետախուզության կազմավորման տարեդարձը: 1992թ. նոյեմբերի 5-ին Արցախյան ազատամարտի կամավորական ջոկատների հիմքի վրա ստեղծվեցին Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները, որոնց առաքելությունը խաղաղ պայմաններում հակառակորդի ռազմական ուժերի, միջոցների, դրանց տեղաբաշխման, մտադրությունների եւ պլանների մասին ճշգրիտ տեղեկություններ հաղորդելն է, սպասվելիք պատերազմական վտանգի մասին վաղ ազդարարելը, իսկ ռազմական գործողությունների դեպքում՝ հակառակորդի թիկունքում պատժիչ կամ կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելն ու իրականացնելն է: Պատերազմ վարելու և հաջողություններ գրանցելու առաջին նախապայմանը գրագետ ու ճիշտ կազմակերպված հետախուզությունն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել որևէ ռազմական գործողություն: Իմ խոնարհումը՝ Արցախյան ազատամարտի, քառօրյա և 44-օրյա պատերազմների ռազմական գործողությունների ընթացքում հետախուզություն իրակացնելիս զոհված մեր քաջարի զինվորների, սպաների ու հրամանատարների հիշատակին: Հավերժ փառք նրանց: Ուժ, կորով,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-08 15:05:46