Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձոր համայնքի ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծում

Եղեգնաձոր համայնքի ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի ստեղծում 10.01.2022

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Ա․ Գրիգորյանի 2022թ հունվարի 10-ի թիվ 8-Ա որոշմամբ Եղեգնաձոր համայնքի կենտրոնացված ջրամատակարարման համակարգում ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։ Հանձնաժողովը ստեղծվել է համայնքի ջրամատակարարման համակարգում առկա շարունակական խնդիրների վերհանման և հնարավորինս սեղմ ժամկետներում հասցեագրման նպատակով։ Հանձնաժողովը ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ Վայոց ձորի մարզպետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել, թե ինչպիսի խնդիրներով է պայմանավորված ոչ ծրագրային ջրանջատումները համայնքի տարածքում և դրանք վերացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։ Կատարված աշխատանքների արդյունքում համայնքում անխափան ջրամատակարարումը կվերականգնվի մեկ օրվա ընթացքում

 Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը 10.01.2022

Սույն թվականի հունվարի 11-ին՝ ժամը 16:00-ին, Ջերմուկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգին ծանոթանալ

Այցելություն մարտական դիրքեր

Այցելություն մարտական դիրքեր 03.01.2022

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել են մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինվորներին։ Շնորհավորելով հայրենիքի պաշտպաններին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մարզպետ Արարատ Գրիգորյանը նրանց մաղթել է՝ պատվով կատարել պարտքը հայրենիքի առջև և հպարտությամբ վերադառնալ տուն։ Խաղաղ ծառայություն հայ զինվորին։

2021 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 29 երեխա

2021 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 29 երեխա 03.01.2022

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 30.12.2021

Սիրելի՛ վայոցձորցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող գալիք տարին լինի կայուն խաղաղության, առողջության, հաջողությունների և առաջընթացի տարի: Յուրաքանչյուր տարեվերջին, փակելով ավարտվող տարվա պատմական էջը, ամփոփում ենք տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները և իրականացրած ծրագրերը: Անցյալին ենք պահ տալիս մեր կյանքի մեկ տարվա պատմությունը և գալիք տարի մուտք գործում նոր ծրագրերով, նպատակներով և նորանոր ձեռքբերումների ակնկալիքով ու պատրաստակամությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ տարվերջյան ասուլիսով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ տարվերջյան ասուլիսով 29.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, նվիրված Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի 01.07-01.12 2021 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսը կայացավ մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում: Մասնակցում էին Վայոց մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Մարզպետը ողջունեց ՀԿ ղեկավարներին, կարևորեց նրանց դերը քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում և շնորհակալություն հայտնեց ներկայության համար: Արարատ Գրիգորյանը նախ խոսեց մարզային ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական կազմակերպությունների գործունեության արդյունքների մասին: Առանձնապես կարևորեց որակյալ հանրակրթության և լրացուցիչ կրթության ապահովման ու առողջության պահպանման հարցերը: Մարզպետը նշեց, որ ազգաբնակչության առողջության պահպանման անունը կրող չարիքի դեմ պայքարի կարևորագույն գործընթացում մարզի առողջապահական կազմակերպությունները շատ արդյունավետ աշխատանք են իրականացրել, և արձանագրած արդյունքներով, Վայոց ձորի մարզը տևական ժամանակ ՀՀ մարզերի մեջ եղել է առաջատարը: Այնուհետ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 18:02:30