Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

09.05.2022

    Սիրելի' հայրենակիցներ

   Ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։


   Մայիսի 9 - ը առանձնահատուկ օր է  համաշխարհային պատմության էջերում, և անգնահատելի է հայ ժողովրդի  ներդրումը  մարդկության մեծագույն չարիքներից մեկի` ֆաշիզմի դեմ պայքարում։

      Պատերազմի ավարտից տասնամյակներ անց այս օրը բոլորս լցված ենք հաղթողների սերնդի նկատմամբ հպարտության զգացումով, ովքեր հայրենիքը դասելով ամեն ինչից առավել` պայքարել են խաղաղ երկնքի տակ ապրելու, ստեղծագործելու և արարելու անօտարելի իրավունքի համար։

   Մեր պարտքն է այսօր հավերժացնել նրանց անունները մեր սրտերում, և հետևելով նրանց օրինակին` հայրենասիրությամբ, ամենօրյա աշխատանքով, անմնացորդ նվիրումով և անկոտրում ոգով մեր գալիք պատմության էջերը կերտել միայն հաղթական էջերով։


Թո՛ղ մեր գործերը և ձգտումները ծառայեն երկրում խաղաղության, ներդաշնակության և կայուն զարգացման ապահովման գործին։


Հավերժ փառք մեր հերոսներին, խաղաղություն մեր երկրին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40