Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ՝ Վայոց ձորի մարզում 28.01.2022

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարները և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց Ձորի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ այցելել են Վայքի զորամաս, շնորհավորել զինվորներին ու սպաներին բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորանքի իր խոսքում շնորհակալություն է հայտնել զորամասի ողջ անձնակազմին և հայոց բանակին մաղթել խաղաղ օրեր, իսկ զինվորներին՝ բարի ու անվտանգ ծառայություն: Այնուհետ Արարատ Գրիգորյանը ծառայության մեջ լավագույնս աչքի ընկած զինծառայողներին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարության կողմից նրանց շնորհված մեդալներն ու պատվոգրերը: Վայքի զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետ Արարատ Գրիգորյանին մշտապես բանակի կողքին լինելու և բանակ-մարզային իշխանություն կապն առավել ամրապնդելու համար և նրան պագևատրել պատվոգրով: Զորամասում տեղի է ունեցել նաև զինվորական շքերթ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ 28.01.2022

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ: Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում նշվում է որպես Հայոց բանակի օր: 2022 թվականը #Հայոցբանակի համար հոբելյանական տարի է, քանզի բոլորում է բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հայրենիքը պաշտպանելու առաքելությունը համախմբեց ողջ հայ ժողովրդին, և կամավորական ջոկատների հիմքի վրա ստեղծված հայկական բանակն ապահովեց պատերազմի հաղթական ավարտը՝ շարունակելով պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկությունը: Մեր բանակը

Գործարկվելու է Գնդեվազ բնակավայրի շչակը 27.01.2022

 Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում իրականացնելու է <Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում> թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ:

նշվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Եղեգնաձորի վետերանների տարածքային խորհրդի նախագահ Սարգիս  Հարությունյանի 96 ամյակը։

նշվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Եղեգնաձորի վետերանների տարածքային խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանի 96 ամյակը։ 24.01.2022

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մեծ հանդիսավորությամբ նշվում էր 1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Եղեգնաձորի վետերանների տարածքային խորհրդի նախագահ Սարգիս Տիգրանի Հարությունյանի 96 ամյակը։ Շնորհավորելով կյանքում այս նշանակալից իրադարձության կապակցությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ Սարգիս Հարությունյանի ուսերի հետևում մեծ և արժանի կյանք է, որն օգնում է մշտապես վառ պահել մեր պատմությունը և ոգեշնչում է առաջնորդվել հայրենիքի հանդեպ սիրո, համերաշխության, արիության և անձնուրացության սկզբունքներով։ ։ Սարգիս Հարությունյանը մարզպետ Արարատ Գրիգորյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով՝ Հայրենական մեծ պատերազմում հայրենիքին մատուցած ծառայության, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակության

Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <Ֆրանսիական լույս> ասոցիացիայի համագործակցությունը 24.01.2022

ՀՀ Վայոց ձորի մարզում շարունակվում է Վայոց ձորի մարզպետարանի և ասոցիացիայի համագործակցությունը, որի շրջանակներում 2022թ․ հունվարի 31-ից, համատեղ նախաձեռնությամբ, մեկնարկում են մարզի բուժհաստատությունների բուժաշխատողների համար նախատեսված առցանց դասընթացներ։ Սպասվող առաջիկա դասընթացների թեմաներն են՝ Սրտային անբավարարություն, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշում և վարում հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում։

Տեղի կունենա Եղեգիս համայնքի  ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 19.01.2022

Սույն թվականի հունվարի 27-ին, ժամը՝ 15:30-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական թիվ 1 նիստը: Օրակարգին ծանոթանալ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-31 18:02:30