Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի Կարատեի ֆեդերացիայի մարզային գավաթի 6-րդ բաց առաջնությունը Եղեգնաձորում

19.05.2022

   Մայիսի 15-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ավարտվեց Վայոց ձորի Կարատեի ֆեդերացիայի մարզային գավաթի 6-րդ բաց առաջնությունը, որին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը։

   Մրցաշարը, որն անցկացվեց Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոցում, հավաքել էր ավելի քան 200 մարզիկների Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ովքեր առաջնության ընթացքում ցուցադրեցին այն ամենը, ինչ սովորել էին մարզումների ընթացքում։

   Կազմակերպիչները համոզված են, որ կարատեն մարտարվեստ է, որը շատ կարևոր դեր է կատարում ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական կոփվածության, այլև նրա կամքի և հոգեկերտվածքի ձևավորման գործընթացի վրա։ Նշենք, որ Վայոց ձորի Կարատեի ֆեդերացիան, սկսելով իր ճանապարհը 2007 թվականից և նպատակաուղղված լինելով նոր մարզիկների բացահայտմանն ու մարզում մարտարվեստի խթանմանը, արդեն իսկ հասցրել է բազմաթիվ նվաճումներ արձանագրել ոչ միան Հայաստանում, այլև միջազգային հարթակներում։

   Հայաստանի կարատեի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գնահատմամբ մրցաշարն անցել է շատ բարձր մակարդակով, իսկ առաջնության ընթացքում մասնակիցների և հանդիսատեսների մեծ թվի առկայությունը հավաստում է այն մասին, որ մարզաձևը գնալով ավելի մեծ տարածում է գտնում ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների շրջանում։

   Գովելի է այսքան մեծ թվով երեխաների մասնակցությունը մրցույթին։ Այս սպորտաձևով զբաղվելը նրանց մեջ սերմանում է քաջություն, տոկունություն, յուրաքանչյուր մարտահրավերի դիմակայելու կարողություն, ինչը նշանակում է, որ ապագայում նրանք կկարողանան դառնալ հայրենիքի իրական պաշտպաններ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:24:36