Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի վարձակալության մրցույթ

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի վարձակալության մրցույթ 17.06.2022

2022 թվականի հուլիսի 19-ին ժամը 11:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում (ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Շատին, փողոց 1, շենք 1) կկայանա մրցույթ` Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար 10 /տասը/ տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով.

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը 17.06.2022

Սույն թվականի հունիսի 23-ին՝ ժամը 17:00-ին, Ջերմուկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգին ծանոթանալ այս

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների տարեվերջյան հաշվետու համերգին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների տարեվերջյան հաշվետու համերգին 16.06.2022

Հունիսի 14-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների 2021-2022 ուստարվա տարեվերջյան հաշվետու համերգը, որին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Համերգային ծրագրում ընդգրկված էին 2020-2021 ուսումնական տարում միջմարզային, հանրապետական և միջազգային տարբեր մրցույթ-փառատոններին մասնակացած և մրցանակների արժանացած սաների կատարումները: Նշենք, որ այս ուսումնական տարում դպրոցի 27 շնորհալի սաներ մասնակցել են տարբեր մրցույթների և արժանացել պատվավոր մրցանակների և պատվոգրերի:

Առևտրատնտեսական ոլորտում համագործակցություն Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև

Առևտրատնտեսական ոլորտում համագործակցություն Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև 15.06.2022

ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև երկխոսության կարևորագույն ուղղություններից էր առևտրի և տնտեսության ոլորտներում համագործակցության ակտիվացումը և նոր նախաձեռնություններով համալրելու անհրաժեշտությունը։ Այդ նպատակով այցի շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես-հյուրասիրություն, որտեղ ներկայացված էին մարզի՝ արտահանման պոտենցիալ ունեցող մի շարք ընկերությունների արտադրությունը, ինչպիսիք են՝ Գետափի գինու գործարանը ( ), Frunze Estate Winery, Արենի գինու գործարանը, , , բնական հյութերի, պահածոների, թեյերի և այլ ընկերություններ։

Կայացավ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը 14.06.2022

Հունիսի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցույունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին նաև հիմնադիր անդամներ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը և ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը: Մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց օրակարգը, որը առաջարկվել էր Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից,

²ñ»ÝÇÇ Ñ³Ù³ÛÝù³å»ï³ñ³Ýը հայտարարում է համայնքային սեփականության հողամասերի ³×áõñ¹-í³×³éùÇ մասին

²ñ»ÝÇÇ Ñ³Ù³ÛÝù³å»ï³ñ³Ýը հայտարարում է համայնքային սեփականության հողամասերի ³×áõñ¹-í³×³éùÇ մասին 13.06.2022

Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ- վաճառքի մրցույթի, որը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 14-ին, ժամը՝ 11.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին ծանոթանալ այս

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-24 17:39:15