Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականության հողամասի դասական աճուրդով վաճառք

04.07.2022

     Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասի դասական աճուրդով վաճառքի մասին

   Լոտ N 1-բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս N 42/5, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0034-0008, մակերեսը՝ 0,004 հա, մեկնարկային գինը՝ 180 000 դրամ:

      Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ:

      Աճուրդի մասնակցության վճարը 20 000 դրամ է, որն անկախ աճուրդի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 50%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը:

      Աճուրդի դրված հողամասի աճուրդի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։

    Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճենը (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը:

      Աճուրդի կանոնակարգին, պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքներին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմաններին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով:

      Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր:

      Աճուրդը կկայանա 2022 թվականի օգոստոսի 1-ին ժամը 10.00-ին, համայնքապետարանում՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում:

Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28