Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հանդիպումը ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի ուժային կառույցների և համայնքների ղեկավարներ, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի տեղակալը, վարչության անդամներ և ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի անդամներ: Հանդիպումն սկսվեց ՀՀ և ԵԿՄ օրհներգերի հնչյունների ներքո: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում նշեց. որ կանգնելով հայրենիքի կողքին պետականության ձևավորման առաջին իսկ օրերից՝ երկրապահ կամավորականներն այսօր էլ հաստատակամ քայլերով, նվիրումով և նույն ոգով շարունակում են կանգնել հայոց բանակի և հայ ժողովրդի կողքին՝ ապահովելով երկրի սահմանների պաշտպանությունը, սեփական երկրում անկախ ապրելու և արարելու հայ ժողովրդի անօտարելի իրավունքը: Այնուհետ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և

Փետրվարի 8-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որտեղ ներկայացվեց ծրագրի իրականացման նախնական փուլի ընթացքում -ի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից կատարած ուսումնասիրությամբ արձանագրված արդյունքները: Հանդիպմանը մասնակցում էին -ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և նույն համայնքի թիրախային բնակավայրերի՝ Հերմոնի, Շատինի, Եղեգիսի վարչական ղեկավարները:

Սույն թվականի փետրվարի 4-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու խնդիրներին վերաբերող երկրոդ խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների զինղեկները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց խորհրդակցության մասնակիցներին, իր խոսքում կարևորելով զինղեկերի դերը սաների մոտ հայրենասիրության ձևավորման գործում, ինչպես նաև նշեց, որ նրանց վարքագիծ կարող է հայրենքին ծառայելու սրբազան ու պատվաբեր գործի օրինակ հանդիսանալ: Բանակային 5-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը զինղեկերի հետ ունեցավ անմիջական զրույց
Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 03.02.2022
Ս/թ փետրվարի 10-ին` ժամը 16:00-ին, Ջերմուկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստի օրակարգին ծանոթանալ