Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2022

   Սիրելի' երիտասարդներ,

   Այսօր, միանալով ողջ աշխարհի շնորհավորանքներին, հպարտությամբ նշում ենք երիտասարդության միջազգային օրը։

   Այն երիտասարդների, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի պետականության ստեղծման և զարգացման գործում,

   Ովքեր համախմբվելով հայրենիքի անվտանգության գաղափարի շուրջ՝ մինչև վերջ պայքարել են իրենց ընտանիքի, երկրի ազատության և ապագայի համար, և ովքեր այժմ էլ արժանապատվորեն շարունակում են կրել հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը,

   Նրանց տոնը, ովքեր այսօր լինելով մեր երկրի կարևորագույն հարստությունը, վաղը կերտելու են մեր պետության պատմությունը նոր էջերով,

   Ձեր տոնը, սիրելի՛ երիտասարդներ։

   Վայոց ձորի մարզի երիտասարդությունը մշտապես աչքի է ընկել իր նպատակասլացությամբ և տաղանդով։ Տարիների ընթացքում դա միայն ամրապնդվել է, և մենք տեսնում ենք ձեր բարձր արդյունքները ինչպես ուսման, այնպես էլ մշակույթի և սպորտի մեջ:

   Ձեր նպատակասլացությունից մենք հասկանում ենք, որ չկա այնպիսի մի բան, որին չկարողանաք հասնել, երբ համախմբված եք ու նվիրված։ Լինի դա կրթություն, առողջապահություն, մարդու իրավունքների պաշտպանության թե այլ ոլորտ, շատ հաճախ հենց դուք եք հանդես գալիս որպես բարեփոխումների և նորարարության առաջամարտիկներ՝ պայքարելով ավելի ուժեղ, միահամուռ և զարգացած երկիր ունենալու համար։

   Ձեր ուժը, միտքը, եռանդն ու գիտելիքներն են մեր բարեկեցիկ ապագայի գրավականը։ Վստահ ենք, որ դուք արժանի ներդրում կունենաք ինչպես մեր մարզի, այնպես էլ երկրի զարգացման ու բարգավաճման գործում։
Եղեք միշտ երջանիկ, ձեր գործին և երկրին նվիրված, համառորեն ձգտեք բոլոր նպատակների իրականացմանը և երբեք չտարանջատեք ձեր հայրենիքը այդ նպատակներից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-10-05 15:44:54