Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերջին դասի կազմակերպման նախապատրաստական  աշխատանքների վերաբերյալ քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

Վերջին դասի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկում Վայոց ձորի մարզպետարանում 25.05.2022

Մայիսի 25-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի դպրոցներում Վերջին դասի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրների քննարկում: Քննարմանը ներկա էին մարզի ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետը: Ներկաներին և դպրոցների տնօրեններին ուղղված ողջույնի իր խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդգծեց միջոցառումների ընթացքում հնարավոր խնդիրների կանխարգելման կարևորությունը և տնօրեններին հանձնարարեց հրավիրել ծնողական ժողովներ, անհրաժեշտության դեպքում նաև ոստիկանության տարածքային բաժինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցութամբ, և ձեռնարկել բոլոր միջոցները Վերջին դասի արարողությունների հետ կապված միջոցառումների անվտանգության ապահովման ուղղությամբ: Մարզպետը տնօրենների ուշադրությունը հրավիրեց

Ջերմուկի  համայնքապետարանը հայտարարում է  հողամասերի աճուրդ-վաճառքի մասին

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է հողամասերի աճուրդ-վաճառքի մասին 24.05.2022

Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին: Լոտ N 1- գյուղատնտեսական գործունեության համար,

Հանդիպում կրթության և սպորտի ոլորտներում աչքի ընկած աշակերտների հետ

Հանդիպում կրթության և սպորտի ոլորտներում աչքի ընկած աշակերտների հետ 24.05.2022

Շարունակելով կրթության և սպորտի ոլորտներում ունեցած առանձնահատուկ նվաճումների համար մարզի երիտասարդներին պարգևատրելու և շնորհավորելու բարի ավանդույթը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման նպատակով մարզպետարան էին հրավիրվել այդ ոլորտներում աչքի ընկած աշակերտները։ Հանդիպմանը մասնակցում էին դպրոցականների առակայական օլիմպիադայի հանրապետական փուլում առարկայի 2-րդ կարգի դիպլոմի արժանացած, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտ Արամ Կարապետյանը, առարկայի 3-րդ կարգի դիպլոմի արժանացած, Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտ Գարիկ Դիլաքյանը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի  ավագանու արտահերթ թիվ 5 նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ թիվ 5 նիստը 23.05.2022

Սույն թվականի մայիսի 24-ին, ժամը 12:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում, տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ թիվ 5 նիստ: Օրակարգին ծանոթանալ այս

Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցեց <Թանգարանների ուժը> խորագիրը կրող միջոցառմանը

Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցեց <Թանգարանների ուժը> խորագիրը կրող միջոցառմանը 23.05.2022

Մայիսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ներկա գտնվեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կազմակերպված միջոցառումներին: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Դավիթ Սարգսյանը նշեց, որ ուրախ է ներկա գտնվել և բոլորի հետ միասին կիսել թանգարանների միջազգային օրվան նվիրված այս գեղեցիկ ու հիշարժան պահերը, որտեղ մեկտեղվել են պատմությունն ու ներկան, գիտությունը և արվեստը: ։ Միջոցառման շրջանակներում

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստ

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 19.05.2022

Սույն թվականի մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ջերմուկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի արտահերթ նիստը։ Օրակարգին ծանոթանալ այս

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 16:48:21