Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ

30.09.2022

    Սեպտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

    Լին Թրեյսիի հետ Վայոց ձոր էին այցելել նաև դեսպանության տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։

    Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը, նշելով, որ գնդակոծությունների հետևանքով վնասներ են կրել Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքները, առողջարանները, մասնավոր կառույցներն ու քաղաքացիական բնակչությունը:

    Քննարկվել են մարզի ազգաբնակչության վրա հարձակումների հետևանքների ազդեցությունը մեղմելու կամ չեզոքացնելու խնդիրները:

    Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության պահպանմանը:

     Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան դիվանագետին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ համագործակցության համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45