Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 04.10.2022
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների
Սիրելի՛ տարեցներ, Սիրով ու ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ ձեզ՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Տարեցների միջազգային օրը ևս մեկ առիթ է գնահատելու մեր ծերունազարդ տարեցներին և առավել հոգատար լինելու հենց այսօր, թեև ավագ սերնդի նկատմամբ ամենօրյա հոգատարություն ու հարգանք տածելու ավանդույթը ազգային նկարագրի կարևորագույն բաղկացուցիչ է: Երջանկություն է ապրել կյանքի փիլիսոփայությամբ հարստացած մեր տատ ու պապերի կողքին, դասեր առնել նրանց փորձից, ամեն օր օրհնություն ստանալ նրանցից, ովքեր մեծ ավանդ ունեն մեր մարզի պատմության կերտման գործում և իրենց հարուստ կենսափորձով այսօր վառ օրինակ են երիտասարդ սերնդի համար:

Վայոց ձորի մարզպետն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին 01.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը առթիվ այցելեցին Արենի և Եղեգնաձոր համայնքների հարյուրամյակը բոլորած տարեցներին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ այցելեց տարեցների ընտանիքներ, զրուցեց և հետաքրքրվեց նրանց առօրյայով՝ մաղթելով քաջառողջություն ու երջանիկ ծերություն։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ 30.09.2022
Սեպտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Լին Թրեյսիի հետ Վայոց ձոր էին այցելել նաև դեսպանության տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը, նշելով, որ գնդակոծությունների հետևանքով վնասներ են կրել Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքները, առողջարանները, մասնավոր կառույցներն ու քաղաքացիական բնակչությունը: Քննարկվել են
Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ եղած տվյալները համալրելու նպատակով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) իրականացնում է Հայաստանում դիմակայունության ռիսկերի ուսումնասիրություն, որի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, մասնակցությամբ՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, Պարենի համաշխարհային ծրագրի մշտադիտարկման և գնահատման բաժնի ղեկավար Դավիթ Միրզոյանի և հետազոտող Վահան Եդիգարյանի: Քննարկմանը մասնակցում էին նաև



