Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

04.11.2022

   Վայոց ձորի մարզի սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ:

   Ձեզ վստահված է բարձր պատասխանատվություն՝ հոգ տանել նրանց մասին, ովքեր չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել կյանքի դժվարությունները, ովքեր ունեն բարոյական և նյութական աջակցության կարիք։

   Սոցիալական աշխատող լինելը միանշանակ կոչում է: Այն անշահախնդիր, ուժեղ կամքի և բարձր պատասխանատվության տեր մարդկանց մասնագիտություն է, ովքեր պատվով են անցնում իրենց ճանապարհը, քանի որ գիտեն, որ իրենց աշխատանքի և նվիրումի շնորհիվ է, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հազարավոր մարդիկ հաղթահարում են դժվարությունները և հավատ են ձեռք բերում սեփական ուժերի նկատմամբ։

   Շնորհակալություն ձեր անմնացորդ նվիրումի, հայրենիքի հետ այս պատասխանատվությունը կիսելու և դժվարությունների առաջ չընկրկելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58