Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը

Վայոց ձորի մարզից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը 14.07.2022

2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 13-ին Վայոց ձորի մարզից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ներկաներին, բարի ճանապահ, անվտանգ ծառայություն և բարի տունդարձ մաղթեց նորակոչիկներին: Նրանց հորդորեց խստորեն պահպանել զինվորական ծառայության կարգ ու կանոնը և պատվով ու բարձր պատասխանատվությամբ ծառայել հայրենիքին: Ուժ ու եռանդ չխնայել հայրենի երկրի սահմանները պաշտպանելու և հայրենական օջախի խաղաղությունն ապահովելու գործում: Օրհության խոսք ասաց

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 14.07.2022

2022 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգին կարող եք ծանոթանալ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի երկրորդ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի երկրորդ նիստը 14.07.2022

2022 թվականի հուլիսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի երկրորդ նիստը: Նիստին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ևս մեկ անգամ ընդգծեց մարզպետարանի և համայնքների միջև կառուցողական և արդյունավետ համագործակցության կարևորությունը մարզի տնտեսական և սոցիալական զարգացման գործում։

Հանդիպում Արտաբույնք բնակավայրի բնակիչների հետ

Հանդիպում Արտաբույնք բնակավայրի բնակիչների հետ 13.07.2022

Հուլիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի գլխավոր քարտուղարի և վարչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայր։ Այցելությունը նպատակ էր հետապնդում տեղում ծանոթանալ բնակիչներին հուզող հարցերին և խնդիրներին, քննարկել դրանց հնարավոր լուծումները և կատարել համապատասխան մասնագիտական ուսումնասիորություններ։ Հանդիպման ընթացքում Արտաբույնքի վարչական ղեկավարը զեկուցեց իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ, իսկ Եղեգիս համայնքի ղեկավարը ներկայացրեց համայնքների խոշորացումից հետո Արտաբույնքում կատարված ծրագրերի, նախագծերի և առաջիկա անելիքների մասին։

Վայքի բուժմիավորումում բացվեց  անհետաձգելի բուժօգնության կենտրոն

Վայքի բուժմիավորումում բացվեց անհետաձգելի բուժօգնության կենտրոն 13.07.2022

Հուլիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի բուժական միավորումում բացվեց անհետաձգելի բուժօգնության կենտրոնը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովը, Վայք համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Ավագյանը, բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Վայքի բուժմիավորման տնօրեն Ռոբերտ Ասլանյանը և բուժաշխատողներ: Ներկաները շրջեցին նորաբաց կենտրոնում, ծանոթացան

Այցելություն Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա

Այցելություն Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա 13.07.2022

Շարունակվում են այցելությունները մարզի ենթակայության տակ գտնվող առողջապահական կազմակերպություններ։ Հուլիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում էր Եղեգիս համայնքի Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիայում։ Այցի նպատակն էր ծանոթանալ բուժական միավորման գործունեությանը, քննարկել բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ոլորտում առկա հնարավորություններն ու խնդիրները և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-07 17:59:12