Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենայն Հայոց Հայրապետն այցը Ջերմուկ

Ամենայն Հայոց Հայրապետն այցը Ջերմուկ 07.11.2022

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց ձորի Ջերմուկ քաղաք։ Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած շքախմբին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։ Այնուհետև Նորին Սրբությունը հոգևոր դասի և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միասին մեկնեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին քաղաքի բնակիչները և զինվորականները։

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական թիվ 10 նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական թիվ 10 նիստը 07.11.2022

Սույն թվականի նոյեմբերի 11-ին, ժամը՝ 15:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում (համայնքի ղեկավարի աշխատասենյակում) տեղի կունենա համայնքի ավագանու հերթական թիվ 10 նիստը: Օրակարգին ծանոթանալ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ 04.11.2022

Վայոց ձորի մարզի սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Ձեզ վստահված է բարձր պատասխանատվություն՝ հոգ տանել նրանց մասին, ովքեր չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել կյանքի դժվարությունները, ովքեր ունեն բարոյական և նյութական աջակցության կարիք։

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.11.2022

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների․     հ/հ Տարածա շրջան Ծնունդ ների թիվը Կեսար յան հատում ներ...

Վայոց ձորի մարզի երիտասարդական պատվիրակությունը գործընկեր Արխանգելսկի մարզում

Վայոց ձորի մարզի երիտասարդական պատվիրակությունը գործընկեր Արխանգելսկի մարզում 02.11.2022

Հոկտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզի երիտասարդական պատվիրակությունը փոխանակման ծրագրի շրջանակներում մեկնել է գործընկեր Արխանգելսկի մարզ, որտեղ մեկնարկել է հետաքրքիր խմբակներով և նախաձեռնություններով հագեցած համատեղ ուսումնաճանաչողական ճամբարը։ Ծրագիրը, որը իրականացվել է Արխանգելսկի մարզի կառավարության ֆինանսավորմամբ, հնարավոր է դարձել սույն թվականի հունիսի 9-ին Ջերմուկ քաղաքում գործընկեր մարզերի միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագրի (2022-2024թթ.) շրջանակներում։

Հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների հետ

Հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների հետ 01.11.2022

Հոկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Վայոց ձորի մարզի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը և մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը։ Կոմիտեի ներկայացուցիչները մարզի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին ներկայացրին կոմիտեի հիմնական գործառույթները, առաջիկա ծրագրերն ու միջոցառումները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-08 10:33:13