Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում կայացավ 2022 թվականի ձմեռային զորակոչի չորրորդ հավաքը 30.01.2023
Հունվարի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կայացավ 2022 թվականի ձմեռային զորակոչի չորրորդ հավաքը, որի մասնակիցները մեկնեցին համալրելու Հայոց բանակի շարքերը։ Մեր նորակոչիկներին բարի ծառայություն են մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և ՀՀ ԳՄ ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարները։ Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին:

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 30.01.2023
Սույն թվականի հունվարի 31-ին, ժամը 14:00-ին Ջերուկի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 28.01.2023
Հարգարժա՛ն հրամանատարներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ. Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ մեր խորին հարգանքն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծառայել են հայրենիքին, ովքեր այսօր պաշտպանում են մեր երկրի սահմանները, պայքարում սեփական հողում ապրելու իրավունքի համար և ապահովում հայ ժողովրդի խաղաղ կյանքը։

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Ջերմուկում նորակոչիկների օրհնության արարողակարգին։ 27.01.2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Ջերմուկի Սբ․ Գայանե եկեղեցում նորակոչիկների օրհնության արարողակարգին։ Ձևավորված բարի ավանդույթի համաձայն Ջերմուկ համայնքի բնակիչները՝ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի գլխավորությամբ, բարեմաղթանքներով և օրհնությամբ ճանապարհ էին դնում համայնքի նորակոչիկներին, ովքեր մեկնում էին համալրելու Հայոց բանակի շարքերը։ Արարողակարգին ներկա էր նաև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը:
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում հաստատվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեության վրա։ Առաջին հերթին, ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների
Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանն այցելեցին Հայոց բանակի պայմանագրային զինծառայող, 2021 թվականի նոյեմբերի 12-ին մարտական հերթապահության ժամանակ անհայտ կորած և Դատական կարգով մահացած ճանաչված Վահե Սամվելի Մանուկյանի կնոջը՝ Լիանա Մելիքսեթյանին: Ամուսնու կորստից հետո Լիանա Մելիքսեթյանը, զրկվելով Գլաձոր գյուղում ամուսնու ծնողների տանն ապրելու հնարավորությունից, երեք անչափահաս երեխաների հետ վարձով բնակվել է մարզի տարբեր բնակավայրերում: Այդ ընթացքում ընտանիքի հոգսերը թեթևացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանն ընտանիքն ընդգրկել է բարեգործական տարբեր ծրագրերում, իսկ մարզպետ Արարատ Գրիգորյանի 08.02.2022թ.N55-Ա, 02.03.2022թ.N69-Ա, 29.06.2022թ.N149-Ա և 26.08.2022թ.N172-Ա որոշումներով Լիանա Մելիքսեթյանին տրամադրել է 150 000 ՀՀ դրամի չափով ֆինանսական օժանդակություն: Մարզպետարանի նախաձեռնությամբ 2022 թվականին ընտանիքին տրամադրվել է նաև


