Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի

09.03.2023

    Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին

    Լոտ N 1- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0106-0014, մակերեսը՝ 0,05762 հա, մեկնարկային գինը՝ 50 000 դրամ:

    Լոտ N 2- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս N 42/5, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0034-0008, մակերեսը՝ 0,004 հա, մեկնարկային գինը՝ 116 000 դրամ:

     Լոտ N 3- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս 5-րդ փողոց N 1/6, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0031-0242, մակերեսը՝ 0,0045 հա, մեկնարկային գինը՝ 150 000 դրամ:

     Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Աճուրդի մասնակցության վճարը 20 000 դրամ է, որը անկախ աճուրդի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 50%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Աճուրդի դրված հողամասի աճուրդի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։

      Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը:

      Աճուրդի կանոնակարգին, պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքներին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմաններին ծանոթանալու համար կարելի է զանգահարել +37428721217 կամ +37460747077 հեռախոսահամարներով:

     Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր:

      Աճուրդը կկայանա 2023 թվականի ապրիլի 10-ին ժամը 11.00-ին, համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-22 10:30:12