Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 03.02.2023

2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 18։00-ին Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինի հետ 03.02.2023

Այսօր մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպմանը ներկա էին նաև Երևանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։ Հանդիպման ընթացքում Վայոց ձորի մարզպետը և Ռուսաստանի դեսպանը ընդգծեցին երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների կարևորությունը՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու այդ բարեկամության շարունակական ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:

2023 թվականի հունվար ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 24 երեխա

2023 թվականի հունվար ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 24 երեխա 01.02.2023

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Նահապետ  Մարգարյանի անունով համակարգչային դասարան անվանակոչելու միջոցառմանը

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Նահապետ Մարգարյանի անունով համակարգչային դասարան անվանակոչելու միջոցառմանը 31.01.2023

Սույն թվականի հունվարի 27-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի միջնակարգ դպրոցում համակարգչային դասարանն անվանակոչվեց սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում զոհված Նահապետ Նվերի Մարգարյանի անունով: Անվանակոչման միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտները, զոհված հերոսի հարազատներն ու ընկերները։ Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոնարհումը հայտնեց և երախտիքի խոսք ասաց հերոսի հարազատներին և դպրոցի ուսուցիչներին՝ հայրենիքի նվիրյալ ու անձնազոհ զավակներ դաստիարակելու համար։ Հայ ազգը թշնամու առաջ երբեք չի ընկրկել,- նշեց Արարատ Գրիգորյանը և հավելեց՝ այժմ էլ մի բռունցք դարձած, հայացքը վաղվա խաղաղ օրվան հառած մեջքն ուղղելով առաջ է շարժվում ։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նշեց,

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել <Շվեյցարական Սուրբ ծնունդ> խորագիրը կրող երկրորդ համերգին

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել <Շվեյցարական Սուրբ ծնունդ> խորագիրը կրող երկրորդ համերգին 31.01.2023

Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 70 երեխաների Սուրբ Ծննդյան ավետիսների կատարումով խորագրով երկրորդ միջոցառմանը, որը տեղի է ունեցել Երևանի համերգասրահում: Համերգին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին գեղեցիկ միջոցառման համար, որը հնարավորություն ընձեռեց Վայոց ձորի մարզի սահմանամերձ բնակավայրերի երեխաներին համերգով հանդես գալ մայրաքաղաքում և

Ճանաչենք մերօրյա հերոսներին

Ճանաչենք մերօրյա հերոսներին 30.01.2023

Սույն թվականի հունվարի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ այցելել է , որի անձնակազմը 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ողջ ընթացքում ցուցաբերել է իրական խիզախություն և հայրենասիրություն՝ պատվով իրականացնելով իր առջև դրած խնդիրները

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39