Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում աշխատանքային այցով Վայոց ձորում գտնվող <Ռասմուսեն Գլոբալ> կազմակերպության նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ

15.03.2023

     Մարտի 14-ին Ջերմուկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը հանդիպել են երկօրյա այցով Հայաստան ժամանած <Ռասմուսեն Գլոբալ> միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա գլխավորած պատվիրակությանը։

     Բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակությունը այցելել է սեպտեմբերի 13-14-ը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր և ծանոթացել ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների վերաբերյալ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08